Դատվելու ենթակա Նարե Արամյանը, ով անցնում է յուրացման գործով՝ իրավունք չունի մարդկանց դատելու եթերներից

11/03/2020 14:24
Դատվելու ենթակա Նարե Արամյանը, ով անցնում է յուրացման գործով՝ իրավունք չունի մարդկանց դատելու եթերներից


 Սյունե Ավագյանի ստորագրությամբ մեզ ուղարկված նամակը հրապարակում ենք առանց խմբագրման, տեղեկացնենք, որ Նարե Արամյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ մեզ փոխանցված նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
Ժովորդական բանահյուսությունը շարունակում է ապացուցել, որ ամեն իշխանություն ունի իր Լարիսկան, եւ իր խայտառակ հետնորդները:
Սրանից տարիներ առաջ, Մարդու իրավունքների պաշտպան ունեինք ՝ Լարիսա Ալավերդյան անունով, ում ճանաչողները պատմում են, որ այդ բարի դիմակով կինը հաճախակի էր մարդու իրավունքները քամուն տալիս, հատկապես, երբ ճանապարհին էին հայտնվում իրավապահ ոլորտի այն սարսափ դեմքերը, որոնց մոտ Լարիսկան խոնարհաբար գլխարկը հանում էր, եւ ծալում ու գրապահարանում էր դնում մարդու իրավունքների պոլիտիկան:
Ահավասիկ, հիմա էլ խայտառակ ու ամոթալի ճանապարհով է գնում լարիսկայի ինքն իրեն իրավապաշտպան հռչակած Նարե Արամյանը, ով այս տարիների ընթացքում հատկապես մեր մարզ այցելելիս աչքի էր ընկել իր խայտառակ անդաստիարակ պահվածքով, ամենաայլանդակ հայհոյանքներով ու լկտիությամբ,  ով իբրեւ թե ժամանակին հանձն էր առել զբաղվելու մի դեռահաս աղջնակի շահերի պաշտպանությունը: Ու ի՞նչ պարզվեց, որ Նարե Արամյանի բլա-բլաները՝ ուղղակի միֆ են, դատարկություն  ու ֆարս:
Եւ զարմանալիորեն ոտաբոբիկ Հրաչիկոյի աշխատող Նարեն՝ հարց է, թե հընթացս հոգու ո՞ր դավթարով  է  քարոզներ կարդում խեղճ ու կրակ գյուղացիներիս գլխին, այդ ի՞նչ չափիչով է սա հրաչիկի լուսամուտներում բացեիաբաց մարդ քննադատում ու դատում, երբ բանից պարզվում է այս պահին ուրիշին դաս տվողը՝ հենց ինքն է  դատում. Քրեական խայտառակ ու ամոթալի գործի հանգույն:
Բացատրենք ինչու. պարզվում է , ջյան գյուլումների սիրահար այս փչան իրավապաշտպանի ղեկավարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ում խախտումներ են հայտնաբերվել, եւ գործն էլ այս պահին դեռ գտնվում է դատարանում:
Իսկ քրեական գործ հարուցելու պատճառը՝ ըստ էության, ոչ միայն խարդախությունն է, այլ նաեւ պաշտոնական դիրքի չարաշահումը: Քանի որ ըստ հարուցված քր. գործի, Լարիսայի աղջկա հիմնարկում
Աշխատողներ են գրանցվել, ովքեր աշխատանքի չեն գնացել:
  
Եւ ահա, աշխատակիցներն էլ դիմում են գրել, ուղարկել Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ 179-ի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Նախաքննությունը իրականացրել է ՔԿ-ն։
Իսկ որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ:
Եւ ինչն  է զարմանալին այս դրամատիկ ողբերգության մեջ. այն, որն այս ինքնահռչակ իրավապաշտպանը, այս օրերին դեսուդեն ընկած փորձում է  “նստացնել”   իր տնօրինության տակ գտնվող կենտրոնի եւ տարբեր անհասկանալի հապավումներով ՀԿ-ների վրա ուռած գումարները, ցույց տալով դրանք որպես ծախսեր:
 
Ընդ որում, քր. գործի տակ ընկած այս օրիորդը, միայն իր մանկապատենականով ու ՀԿ-ներով չէ, որ ֆինանսներ է վեր ու վար անում , սա նաեւ այլ խուճուճ ֆինանսական արիշ-վերիշների մեջ է սուզված, որի էջերի մասին՝ դեռ կա ասելիք:
 
Իսկ մինչ այդ էջերի մանրամասները հանրության դատին ներկայացնելը, նույն հանրությունը պետք է պատասխանի մեկ հարցի, օրինակ Հրաչիկի բացեիբացում նստած այդ  ԱՄՈԹԸ, ո՞ւմ թույլտվությամբ է Հրաչիկի լուսամուտների դատ ու դատաստան անողներին ( այս ու այն քլաբներում)  քուլաներ բաց թողնելուն զուգահեռ կլոունին ոչնչով չզիջող ռեպերտուարով անվանում լավ մամայի տղերք, կամ աղջկեք:
 Եւ հետո էլ, այս սանձարձակը՝ նստում եւ եթերից մեզ ճա՞ռ է ասում:
 Սա ուղղակի մառազմ է, եւ արգահատանք հասարկության նկատմամբ, երբ քրեական գործի տակ հայտնված մեկը՝ կարող է դատել ուրիշին:
Եվ սա ճիշտ այն դեպքն է, երբ իր աչքի գերանը թողած, այս ինքնահռչակը գալիս եւ ուրիշ աչքի շյուղի մասին է բարբաջում:
Հետաքրքիր էջերը՝ առաջիկայում: