Նիկոլի իշխանությունն ընդլայնում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները

09/03/2020 14:32
Նիկոլի իշխանությունն ընդլայնում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները

ԱԺ նոր օրենսդրական փաթեթի համաձայն՝ սեռի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կիրառման հրապարակային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:

Առաջին հայացքից թվում է, թե տվյալ օրենքի նախագիծը կարող է միայն դրական անդրադառնալ մեր հասարակության վրա, սակայն դա միայն առաջին հայացքից։ Իրականում այս օրենքի ընդունքումն ունի ավելի խորը ենթաշերտեր և միտված է սեռական ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և Հայաստանում նրանց դիրքերի ամրապնդմանը։
2018թ․ ներքաղաքական իրադարձություններից ու Նիկոլի իշխանության գալուց հետո ԼԳԲՏ համայնքն ու սորոսականները գրավեցին պետական ապարատն ու անցան գրոհի։

Նրանք սկսեցին մասնակցել օրենսդրական նախագծերի մշակմանն ու թելադրել խաղի իրենց կանոնները՝ քայլ առ քայլ ընդլայնելով և օրենքով ամրագրելով իրենց համայնքի ներկայացուցիչների իրավունքները։ Ուստի նման զարգացնումները վաղուց կանխատեսելի էին։

Իսկ ինչ վերաբերում է ատելության խոսքի հրապարակային տարածումը քրեորեն պատժելու իշխանության ցանկությանը, ապա իշխանությունը լավ կաներ սկսեր ինքն իրենից և հստակեցներ, արդյոք ատելության քարոզչությո՞ւն է «ասֆալտին փռել», «պատին ծեփել», «թաթերը կտրել» և նմանատիպ այլ սպառնալիքները, որոնք պարբերաբար հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը:


Պարադոքս Մեդիա