ՀՀ կառավարությունը՝ մերժեց, համայնքապետը՝ կառուցեց

05/03/2020 11:46
ՀՀ կառավարությունը՝ մերժեց, համայնքապետը՝  կառուցեց

Ըստ մեր հավաստի աղբյուրի, 2019թ. Կոտայքի մարզի Քասախ համայնքում սումբվեցիոն ծրագրով նախատեսված էր վերակառուցել շուրջ 1700քմ մակերես ունեցող «Արուսյակ» մանկապարտեզը:

Սակայն, ՀՀ կառավարության դիմած բոլոր խնդրանք նամակները «չորով» մերժվում էին: Իսկ ժամանակը քասախցի մանուկների օգտին չէր խոսում: Համաձայն նույն աղբյուրի, սրված էին նաև մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի եւ Քասախի համայնքապետ՝ Արա Մկրտչյանի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Կոտայքի գոռոզ ու ամբիցիոզ մարզպետին դուր չէր գալիս հնաբնակ ու  ինքնավստահ համայնքապետը: Մարզում համառ լուրեր էին պտտվում, որ Քասախի համայնքապետը ոչ մի ստվերային պայմանով, մարզպետի անձնական «հարկային դաշտ» չի մտնում, ուստի, իմքայլական՝ Կոտայքի «առաջին մարդը» սկսեց  սանկցիաներ կիրառել «հանդուգն» համայնքապետի նկատմամբ բոլոր ատյաններով: Բանն այն էր, որ համայնքապետը ցրել էր անգործության մատնված ծախված ավագանուն,որոնք ընդունել էին թրաշամանուկ մարզպետի կրոնն՝ անասելի վնաս հասցնելով Քասախի հանրային շահին:
Մինչ դատարանների դռներն ընկած մարզպետի հայցերը մերժվում էին, փորձառու համայնքապետը՝ Արա Մկրտչյանը, միայնակ լծվեց  մանկապարտեզի հսկայական ծավալով վերակառուցման ծրագրին: Շին. մրցույթը շահեց  « ՋԵՎ-էլլպլաստ» ՍՊԸ-ն:
Վերջինիս նախագահի՝ Սոս Կռոյանի խոսքերով, մանկապարտեզի մրցութային գինը սահմանվեց 69 մլն 600 հազար դրամ: Ըստ կառավարության սումբվեցիոն ծրագրի, կառավարության հասանելիք գումարը կազմում էր՝ 27մլն 840հազար դրամը:Քասախի համայնքապետարանի բյուջեից տրամադրվեց 41մլն 760 հազար դրամը, որից վճարել ու ծախսել են 36 մլն 488 հազարը, ինչպես նաև 10մլն՝ մանկապարտեզի փափուկ և կոշտ գույքի ձեռքբերման համար:
-Ըստ ինձ, սա էլիտար մանկապարտեզ է դառնալու,-հավաստիացնում է մեզ Սոս Կռոյանն ու տեսախցիկի առաջ պատմում ու մեկ առ մեկ ծանոթացնում կատարված շինաշխատանքները:Տես՝ Տեսանյութը
 
Հ.Գ. Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Քասախի մանկապարտեզը նախկինում եղել է «Ռենդետալ» գործարանի հաշվեկշռում:Գործարանի տնօրեն Ալեքսանդր Ֆարամազովի մոր պատվին, մանկապարտեզն անվանակոչվել է Արյուսակ: Քասախի բնակիչների խոսքերով.

- Համայնքապետ Արա Մկրտչյանը մյուս համայնքապետերի օրինակով կարող էր սեփականաշնորհել մանկապարտեզի ահռելի մակերեսով շենքը, ինչպես նաև մշակույթի տունը, սակայն  համայնքապետը գերադասել է պետական ու հանրային շահը, ինչի արդյունքում այսօր ունենք նմանը չունեցող նորակառույց մանկապարտեզ ու մշակույթի տուն:
Քասախի թիվ 2-րդ դպրոցն էլ է վերակառուցվել նրա ջանքերով, սակայն, ցավոք, ներկայիս գործող դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանն այսօր, մանկավարժին ոչ հարիր, կենաց մահու, խրամատային ու ստվերային պայքար է մղում համայնքապետի դեմ՝ քծնելով իր վերադաս՝ «Նիկոլի ջուջուլիկ» մականունը կրող մարզպետին,-պատմում էին մանկապարտեզի հարևանությամբ ապրող քասախցիները:
Հ.Գ. Շինարարական ավարտական ակտերն օրերս կդրամադրվեն կառավարությանը:
Սաթեն Հովակիմյան
Տեսանյութը՝Համլետ Սարգսյանի