Դողսը կենտրո՞ն. 16 համայնքներում կռիվ է ընկել

03/03/2020 15:25
Դողսը կենտրո՞ն. 16 համայնքներում կռիվ է ընկել


Արմավիրի մարզի 16 բազմահազարանոց համայնքներում  վեճ է սկսվելՏարածաշրջանի բնակիչները մեզ տեղեկացնում են, որ մարզպետարանից արտահոսք է սպրդվել, որ 16 համայնքներ միավորվում են և Դողս համայնքը դառնում է մեկ միավոր:

Դողսի համայնքապետ՝ Գրիշա Հարությունյանը, ով ղեկավարում է 2016թ-ից, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դրանք միս ու արյուն չստացած զրույցներ են, որ ալեկոծել են մարդկանց, և որ որևէ պաշտոնական որոշում այս պահին դեռևս չկա:


Դողսում բնակիչները լավ էին խոսում իրենց ղեկավարի մասին, պատմում, որ արդեն ունեն սգո և հանդիսությունների սրահ, որտեղ համապատասխան միջոցառումներ են կազմակերպում ու գոհ մնում: Լուսավորված են ու աղբահանված փողոցները, համայնքում խրախուսվում է ամուսնությունն ու խթանվում  ծնելությունը՝  ոսկյա նվերի և դրամական օգնության տեսքով
:

Դժբախտ դեպքերում աջակցում է համայնքապետարանըՈւնեն եկեղեցի: Սպասում են մանկապարտեզի կառուցմանը, որի համար 2 հազար քմ հող է հատկացվել:

Ըստ բնակիչների, մանկապարտեզը կառուցելու է մի բարերար, որի անունը խնամքով թաքցնում էին Դողսում:

Տես՝ տեսանյութը:
Նարինե Հասրաթյան