90-ականների բժշկուհին

03/03/2020 14:11
90-ականների բժշկուհին

Արարատի մարզի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ  Շահումյան համայնքի ամբուլատորիայի տնօրեն, 52-ամյա՝  Աննա Բեգիջանյանն առաջին ընտանեկան բժիշկներց է: Հիշեցնելով, որ 1996 թ-ից ՀՀ-ում թվով 26  ընտանեկան  բժիշկների վերապատրաստման առաջին գործընթացն է սկսվել: Աննա Բեգիջանյանը Շահումյանի ամբուլատորիայի տնօրեն է նշանակվել դեռևս 1995 թ.-ից:

Այսօր, արդեն, Արտաշատի ընտանեկան բժիշկների վերապատրաստման ուսուցումը իրականացնում է փորձառու նեղ մասնագետը՝ Աննա Բեգիջանյանը: Դեռևս 1999թ-ին ՀԲ-ի ծրագրի միջոցներով վերակառուցվում է Շահումյանի ամբուլատորիայի շենքը և ընդլայնվում:
-Աշխատանքի վայր ու տուն այցելում ենք ցանկացած անհրաժեշտ պահի,-ասում են շահումյանցիները,-բացառիկ դեպքերում բժշկուհին գիշերով էլ է այցելում հիվանդին: Բժշկուհին պահանջված անձ է համայնքում, նրա խորհրդակցություններն ու բուժում նշանակումն առաջնային է հիվանդներիս համար: Մանուկ թե ծեր, նրան են դիմում:
Աննա Բեգիջանյանին հանդիպեցինք ամբուլատորիայում, աշխատանքի պահին:

Տես՝ տեսանյութը: