Զվարթ տնօրենն ու կրեատիվ լուծումները

02/03/2020 15:34
Զվարթ տնօրենն ու կրեատիվ լուծումները

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Զարինե Սարգսյանը, մեր կայքին տեղեկացնում է, որ Երևանի Գայի՝ Հայկ Բժշկյանցի անվան թիվ 129 դպրոցի նոր տնօրենը՝ Լիանա Պետրոսյանն, իր ամենօրյա մտահղացումներով ու կրեատիվ լուծումներով, դպրոցը դարձրել է հաճելի մի վայր, որտեղից ուսուցիչներն ու աշակերտները բարձր տրամադրությամբ են տուն վերադառնում:

Այցելեցինք դպրոց:


Գարնանն ընդառաջ, դպրոցը «հագել» էր  գունավոր հագուստն ու դասամիջոցի գարնանային զանգերի ղողանջների հետ՝ գարուն բերել:

-Ուսուցիչներն ու թվով  251 աշակերտները, դպրոց հաճույքով են հաճախում,- դպրոցում մեզ պատմում է Զ. Սարգսյանն ու ուղեկցում դասասենյակներ:
-Օրերս, կոլեկտիվով մի միջոցառման ժամանակ, ուսուցչուհիներից մեկը բաժակաճառով ասաց, թե իր կինը դպրոցից մշտապես վերադառնում է բարձր տրամադրությամբ, որի համար հատուկ շնորհակալություն հայտնեց տնօրենէ Լ. Պետրոսյանին,- ասաց Զ. Սարգսյանը:
Լ. Անդրեասյան

Մանրամասները տես՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Զարինե Սարգսյանն այն 10-ամյա աղջնակն էր, ում Մարտունու Ճարտար քաղաքում, Զմեռ Պապին, ով, ի դեպ՝ Մոնթե Մելքոնյանն էր,  իրեն «բացահայտելու» համար «տարվա ձեռնոցներ» էր նվիրել:

Դպրոցում գործում է «Ակունք» մանկապատանեկան պատի  թերթը, որտեղ իրենց ստեղծագործություններն են տպագրում դպրոցի աշակերտները: Բացի այս, աշակերտական խորհուրդը հիմնել է «Ջահ» ամսվա տպագիր թերթը, որտեղ հրատարակվում են ամսվա միջոցառումները, սեմինարները, ինտելեկտուալ խաղերը, սպորտային օլիմպիադաները և այլն: