Ալի՞ք է սկսվում Աննա Ստեփանյանի անձի շուրջ

28/02/2020 14:36
Ալի՞ք է սկսվում Աննա Ստեփանյանի անձի շուրջ

Մեր կայքին էլեկտրոնային փոստին, «Մի խումբ դպրոցների տնօրեններ»  ստորագրությամբ նամակ էր ուղարկվել, որտեղ շեշտվում էր կրթական ոլորտի , Երևանի քաղաքապետարանի  հանրակրթության վարչության պետի՝ Աննա Ստեփանյանի կոռուպացված լինելը, և հարցադրում էր առաջ քաշվում, թե ինչպե՞ս է նախկին իշխանությունների կադրը մինչ օրս  իշխանության ղեկին: Անձամբ այս հարցով դիմեցինք Աննա Ստեփանյանին:

Վերջինս պատասխանեց.
-Կարծում եմ սա իմ աշխատանքի խստության հետևանքն է: Բնականաբար, չեմ կարող բոլորին դուր գալու համար ոչինչ չանել, ժպտալ ու թերությունների վրա աչք փակել: