Սթափվեք. Նրանք ազերիների թշնամիներն են

27/02/2020 14:46
Սթափվեք. Նրանք ազերիների թշնամիներն են

Այս նկարում առկա մարդիկ ունեն տարբեր քաղաքական կողմնորոշումներ, բայց նրանք ունեն մեկ ընդհանուր բան՝ նրանք բոլորը կռվել են մեր հայրենիքը ազատագրելու համար, նրանք կռվել են, որ մենք այսօր ապրենք ու քննադատենք, վիրավորենք նրանցից շատերին: Ու նրանք ազերիների համար թշնամիներ են:

Այս նկարը ապացույցն է այն բանի, որ մեր թշնամին սահմանից դուրս է, ու մեր թշնամի ազերիի համար բոլոր հայերը նույն հարթության վրա են՝ անկախ քաղաքական հայացքներից:
Եթե մեր ժողովրդի մեջ մնացել է ադեկվատության, ողջամտության գոնե մեկ կաթիլ, ապա այս նկարը պետք է սթափության կոչ հանդիսանա ներքին ատելությամբ լցված մեր հասարակության համար ու դառնա այդ ատելությանը վերջ դնելու պրոցեսի սկիզբը, քանի որ ատելությունը կկործանի թե հասարակությանը, թե պետությունը ու հետո ուշ կլինի զղջալու համար: Հասարակությանը բուժել է պետք ատելությունից, ու սա կարող է բուժման առաջին կուրսը լինել:

Կարեն Վարդանյան