Պարադոքս՝ տեխնիկական թերացման համար ազատված համայնքապետին չներեցին, իսկ 1 մլն յուրացրածը՝ ֆավորիտների շարքում. Բաց նամակ

27/02/2020 13:59
Պարադոքս՝  տեխնիկական թերացման համար ազատված համայնքապետին չներեցին, իսկ 1 մլն յուրացրածը՝ ֆավորիտների շարքում. Բաց նամակ

Անցյալ տարեվերջին, ամիսներ շարունակ, հանրությունը հետեւում էր Արարատի մարզի քայլ արած ղեկավար Գարիկ Սարգսյանի ու նորաշենցիների կռվին: նորաշենի համայնքապետարանում մեկ տարուց ավել տեւած Նստուգումներից հետո, երբ ոչ մի գումարային չարաշահում չէին հայտնաբերել մարզպետի ուղարկած աուդիտներն ու Քննչական կոմիտեն, Գարիկ Սարգսյանը սկսեց խարդավանքներ հյուսել՝ օգտագործելով 9 հոգանոց ավագանու չորս անդամներին:

Հիշեցնենք, որ ավագանու կեղծ նիստի հիմքով (Ավագանու չորս անդամները, քվորում չապահովված ու չկայացած ավագանու նիստի արձանագրությունով անվստահություն էին հայտնել համայնքապետին, քանի որ համայնքապետարանի կայքը ուշ-ուշ է թարմացվել: Հեղ.), մարզպետն` անտեսելով համայնքի  ընտրողների ճնշող մեծամասնության ձայնը, վաղաժամ դադարեցրել էր ընտրված համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները:
Եվ այսօր, մեր խմբագրությունը բաց նամակ է ստացել Նորաշենի նորընտիր ավագանու անդամներից, ովքեր 3 ամսվա ընթացքում 1 մլն դրամի հասնող յուրացումներ եւ պաշտոնական դիրքի չարաշահում են հայտնաբերել մարզպետի կողմից համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի գործողություններում:
Ի՞նչ է ստացվում՝ քայլածների իշխանությունը չի՞ հանդուրժում տեխնիկական սխալը, այն դեպքում, որ դա համայնքապետի լիազորությունների մեջ չի մտնում՝ կայքի թարմացնելը, բայց ա՞չք է փակում յուրացումների ու չարաշահումների վրա...
Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակն ու չարաշահումների մասին փաստական տվյալները.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ  ՏԿԵՆ  ՆԱԽԱՐԱՐ  ՊԱՐՈՆ  ՍՈՒՐԵՆ  ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

                                                                                                                                          20.02.2020թ.

       Հարգարժան  վարչապետ եւ նախարար  Ձեզ   են  դիմում  Արարատի  մարզի   Նորաշեն  համայնքի  նորընտիր  ավագանու  6   անդամներ  համայնքում  ստեղծված  լարված   և  անկանխատեսելի  իրավիճակի  կապակցությամբ:                                                              
Ընտրվել  ենք    2019թ  դեկտեմբերի  8-ին  և  դեկտեմբերի  24-ի  մեր  առաջին  նիստում  ուղերձով  դիմել  ենք  համայնքի  բնակիչներին  և  Արարատի  մարզպետ  Գ.Սարգսյանին  գյուղում  տիրող   իրավիճակի  հետ  կապված,  ցույց  տվել,  որ  իրավիճակի  պատճառը   նախկին  համայնքապետի  լիազորությունների  դադարեցման  և  նրա  հակառակորդին  համայնքապետի  ժ/պ  նշանակելն  է : Որպես  ժամանակավոր  լուծում  մարզպետին   առաջարկել  ենք  փոխել  ժ/պ –ին  և  նշանակել  ում  ուզում  է :                                            Հունվար   ամսին   ժ/պ-ի  ապօրինի  և  ամենաթող  գործողություններով,  իրավիճակը  ավելի  է  սրվել: Նա  2019թ. դեկտեմբերի  վերջին  կարգադրությամբ  ինքն  իրեն, ընդամենը  3  ամիս  աշխատելով, պարգևատրել  է  300000  դրամ  գումարով,երբ  աշխատավարձը 205000  դրամ  է, իսկ  ս/թ հունվարի 8-ին  առանց  հաշվի  առնելու  աշխատանքային  օրենսգրքի  112-րդ  հոդվածի  3-րդ  կետի պահանջները,  աշխատանքից  ազատել  է  համայնքապետի  տեղակալին:                                                                                                                                           
Ելնելով   ստեղծված  իրավիճակից ս/թ  հունվարի  10-ին  ավագանին  հրավիրել  է  արտահերթ  նիստ  և  որոշմամբ  պարտադրել   համայնքապետի  ժ/պ-ին   ետ  մուծել  աշխատավարձից  ավել  ինքն  իրեն  պարգևատրած  95000  դրամը՝  հիմնվելով  <<Պետական  պաշտոններ  զբաղեցնող  անձանց  վարձատրության  մասին>> ՀՀ  օրենքի  22-րդ  հոդվածի  10-րդ  կետի  պահանջների  վրա  որը  նույնականացվում  է  համայնքային  ծառայողներին, և  աշխատանքի  վերականգնել  տեղակալին: Այդ  մասին  գրավոր  տեղյակ  է  պահվել  մարզպետին:       
 Համայնքապետի  ժ/պ-ի  իրավունքն  էր  նորից  հրավիրել  ավագանու  նիստ   և  փորձել  համոզել   հակառակի  մեջ: Չհաջողվելու  դեպքում  դիմել  դատարան:  Բայց  մեր  ժ/պ-ը, բանի  տեղ  չդնելով  ավագանու  որոշումը, նոր  մարդ  է  նշանակում  տեղակալ  և ետ  չի  վերադարձնում  պարգևավճարը:  Դա  ցույց  է  տալիս  նրա  ոչ  միայն  <<ինչ  ուզեմ  կանեմ>>-ը  այլև  արհամարանքը  օրենքների  նկատմամբ:  Ստիպված   մենք  ընդունելություն   ենք  խնդրել  Արարատի  մարզպետ  Գարիկ  Սարգսյանից: Մեր  հանդիպումը  շատ  կառուցողական  էր, մարզպետը  ողջունեց  մեր  ձեռնարկումները:  Համայնքապետի  կողմից  կատարած  անօրինականությունները  նա  խոստացավ  ուսումնասիրել,  լսել  նաև  մյուս  կողմին  և  գրավոր  պատասխանել  մեզ: Խոստացավ  պարգևավճարը  ետ  մուծել  տալ  բյուջե: Մյուս  հարցերին  իրավաբանական  լուծում  տալ:                                     
  Մենք  մարզպետին  ներկայացրեցինք  նաև  ժ/պ-ի  կողմից  կատարած   կոռուպցիոն  գործարք,  նոր  տարվա  միջոցառմանը  երեխաներին  350  նվերների  մասով(մանրամասները  այդ և  մյուս    գործարքների  մասին  առանձին  բացատրությամբ):  Մարզպետը  մեր  հանդիպումից  հետո  այդ  գործը  ուղարկել  է  դատախազություն: 
Մի  քանի  օր  անց  մենք  ստանում  ենք  մարզպետի  գրությունը    կապված  10.02.2020թ. ավագանու  արտահերթ  նիստի  հետ, ուղղված  Նորաշենի  ավագանուն,որից  ինքը  հաստատ  տեղյակ   չի:
  Գրության  առաջին  էջում  երկար-բարակ   պարզաբանվում  է  համայնքապետի  տեղակալի  հաստիքի  գոյության  անհրաժեշտությունը, քարտուղարի  պարտականությունները, որը  կապ  չունի  ավագանու  որոշման    պահանջի  հետ, այն  է  վերականգնել  տեղակալին  իր  պաշտոնում, քանի  որ  խախտվել   է  ՀՀ  աշխատանքային  օրենսգրքի  պահանջները:                                              Ինչ  վերաբերվում  է  պարգևավճարին,    մեզ  տեղեկացնում  են,  որ  պարգևավճարի  առավելագույն   չափ  չկա, բայց  պայմանավորվել  են, որ  աշխատավարձից  ավել  ստացած  գումարը   ետ  վերադարձնի: Եթե  առավելագույն  չափ  չկա, ինչու է  աշխատավարձից  ավել  ստացածն  է  ետ  վերադարձնում, թող  լրիվ  ետ  տա(ուրեմն  ինչ  որ  բան  կա, որ  նշում  են  աշխատավարձից  ավել  ստացածը ):                                                                                                                              Իսկ  վերջում ծանր ու  մեծ  մեզ  դաս  են  տալիս  թե  ինչպես  գրություններ  և  որոշումներ կազմել: Դա ծիծաղելի  կլիներ,  եթե այդքան  տխուր  չլիներ, երբ  հիշում  ես  2019թ.  սեպտեմբերի  10-ի  Նորաշեն  համայնքի  չգիտես  ավագանու  նիստի  թե  մի  քանի  անդամների  կողմից  կազմած  այսպես  կոչված  արձանագրությունը,  որը  հիմք  է  հանդիսացել  ընտրված  համայնքապետի  լիազորությունների   դադարեցման  համար, որտեղ   բացակայում  է  արձանագրության  համարը,  նիստը  վարողի, քարտուղարի  ստորագրությունները,  կնիքը  և    օրենքի  այլ  պահանջները: Արձանագրության  մեջ  գրված  է  <<…Նորաշեն  համայնքի  ավագանին  կազմում  է   սույն  արձանագրությունը  … >>  Եթե  ավագանի  է,  ապա  այն  իրավազոր  է  5   անդամների  ստորագրությամբ:  Իսկ  եթե  ավագանու  մի  քանի  (4) ստորագրությամբ  արձանագրություն  է,  ապա  այն  հակասում  է     <<ՏԻՄ >> ՀՀ  օրենքի  26-րդ  հոդվածի  3-րդ  կետի  պահանջներին: Փաստաթուղթ  կազմողը  չգիտի << դադարել  >>  և << դադարեցնել >>    հասկացողությունների   տարբերությունը: Ավագանու  մի  քանի  անդամների  կողմից  կարող  են   արձանագրությամբ  փաստել  լիազորությունների   դադարումը: Իսկ  լիազորությունները  կարող  են  դադարեցվել  ավագանու  նիստին   (ավագանու  նիստ  նշանակում  է   նվազագույնը  5  անդամ ) ներկա  անդամների  ձայների  2/3-ով  ( ՏԻՄ   օրենքի  26-րդ  հոդվածի   3-րդ  կետ  ) :                       Հիմա  Ձեզ  մոտ  գտնվող  փաստաթուղթը  ավագանու  նիստի արձանագրություն  է,  թե  մի  քանի  անդամների  կողմից  կազմված  արձանագրություն:                                                        
Կամ  էլ  կազմողը  մեր    կազմած   արձանագրությունները   քննադատելուց   առաջ  բարի լիներ  կարդալ  համայնքապետի ժ/պ-ի  կողմից  գրած անգրագետ  որոշումները  և  կարգադրությունները:                                                                                             Եվ  վերջինը, միթե այդ  գրություն  կազմողը  մինչև  օրս  չգիտի  որ  ավագանու  նիստերը  ավագանին  չի  արձանագրում: Մենք  կազմում  ենք  նախագիծ, ստորագրում  և  հանձնում  ենք  համայնքապետարանի  աշխատակազմին: Թող  բարի  լինեն  ճիշտ  արզանագրեն:  Եվ  այն  բոլորը ինչի  մեջ  փորձում  է  մեղադրել  մեզ  , ամբողջովին  իր  մեղքն  է,  որ   համայնքապետարաններում  նորմատիվ  ակտերի  կազմումը  պատշաճ  մակարդակի  վրա չի  դրված : Այս  բոլորն  իմանալուց  հետո գյուղացիները  ավելի  են  բորբոքված  և  շատերը  հայտնում  են, որ հողի  հարկերը  չեն  մուծելու <<մենք  մեր  բերանից  կտրենք  մուծենք, իսկ  ժ/պ –ը  իրեն  պարգևավճար  տա, և   ձեռքը  մտցնի  երեխների  նոր  տարվա  տոպրակների մեջ>>:
     Հարգարժան վարչապետ եւ նախարար մենք  միտք  չունենք  Ձեզ  հոգնեցնել, բայց  ստիպված  ենք:      
      Հիմա  համայնքային  բյուջեյի  հաստատման  մասին: Փետրվարի  17-ին  ավագանին  նիստում  նորից  անվստահություն  հայտնեց  ժ/պ –ին  և  չհաստատեց  2020թ. բյուջեն:      Հունվար  ամսին  մեզ  տրամադրվեց  փաստաթղթերի  մի  կապոց, որտեղ  բացակայում  էին  հիմնավորող  փաստաթղթերը: Լրացուցիչ  պահանջել  ենք  հիմնավորումները,  որի  պատճառով  հունվարի 31-ի  նիստը  հետաձգվեց: 
Տրամադրված  փաստաթղթերի  ուսումնասիրությունից  պարզվեց, որ այն  ինչ  կատարել  է  ժ/պ-ը   3  ամսվա  ընթաքցքում,  կատարվել  է  կամ  լուրջ  խախտումներով  կամ  կոռուպցիոն  միտումներով ( մանրամասները  առանձին  բացատրությամբ ):                                    
 Անզորությունից  կատաղած  ժ/պ-ը   արշավանք  է  սկսել  համայնքապետարանի  օպերատոր  Անուշ  Աբրահամյանի  նկատմամբ, որի  ամուսինը  ավագանու  անդամ  է  (ուժը  նրա  վրա  է  պատում):        
Փետրվարի  3-ին  կարգադրություն  է  ստորոգրում  Անուշ  Աբրահամյանին   նկատողություն  հայտարարելու  մասին:                                                                                                                         
Այս  կարգադրությունը  կարող  է  դասվել  <<հիմարություրններ >>  թանգարանի  լավագույն  նմուշներ  շարքում:  Ձեզ  ենք  ուղարկում  մեկ  օրինակը  վերծանելու  համար:            Օպերատորը, ժ/պ-ի  պահանջով,  բացատրություն  է  ներկայացրել  իր պարտականությունների  մասին, գրել  որ  ինքը  իրավունք  չունի  տրված  նյութը  խմբագրելու,  ուղղելու    և  խնդրել  թեկուզ  մեկ  օրինակ  բերել, որ  ուշացրել  է   համացանցում  տեղադրելը  և  այլն:                                                                                                     
Եվ  մեր  ամենագետ  ժ/պ-ը,  հիմք  ընդունելով  բացատրությունը, և  էլի  ինչ-որ  անհասկանալի  հոդվածներ  նկատողություն  է  հատարարում,  հիմք  ընդունելով  համայնքապետարանի  պաշտոնական  կայքի  վարման  մասին  Ա. Աբրահամյանի  բացատրությունը:  Աբսուրդ  ոչ  մի  կոնկրետ  մեղադրանք  և  նկատողության  մասին  օպերատրին  տեղյակ  է  պահվում  փետրվարի  18-ին  15  օր  հետո :   Հունվարի  17-ին,երբ  ավագանու  կողմից   մերժվեց  2020թ-ի  բյուջեյի  հաստատումը,  ժ/պ-ը  օպերատորին  տալիս  է  2-րդ  նկատողությունը,  փետրվարի  4-ին ( կարգադրությունից  13  օր  առաջ )  աշխատանքի  վայրում,  աշխատողին  ոչ  հարիր  պահվածքի, << ղեկավարության>>  հանդեպ  անհարգալից  վերաբերմունքի  և  17:15-ին  աշխատավայրը  լքելու  համար:            Պատկերացնում  եք  երիտասարդ  կին,    հայոց  բանակում  ծառայող  երկու  որդիների  մայրը,  առանց  պատճառի   հարձակվել  է  <<ղեկավարության>>  վրա և  այնքան  է  նսեմացրել  ժ/պ-ին, որ  խեղճը, համեստության  և  բարեկրթության   տիպար, ստիպված,  արտասուքը  աչքերին,  դուրս  է եկել  սենյակից  և  13  օր  անց  նկատողություն  հայտարարել: Մոռանում  է ,որ  ինքը  այդ  օրը այնքան լպիրշ  և  գազանավարի  է     իրեն  պահել, որ  օպերատորի   ուշագնացության  պատճառով,  ստիպված  բժիշկ  են  հրավիրել,  տեղում  բուժօգնություն  են ցուցաբերել  և  բժշկի  պահանջով   նա   լքել  է  աշխատավայրը  17:15-րոպեին: Հաջորդ  մի  քանի  օրերին  բժիշկը  չի  թույլատրել  աշխատանքի  ներկայանալ , դեղամիջոցներ  է  նշանակել  և անաշխատունակության  թերթիկ  տվել:                                        
Ինչ  գնահատական  տալ  այս  վարքագծին: Եվ այս  բոլորը  կատարվում  է  մարզպետարանի  աչքի առաջ: Ինչ  անենք մենք,  ինչ  անի ավագանու  անդամ՝ Անուշ  Աբրահամյանի  ամուսինը  ( լավ  է  որ  որդիները  ծառայության  մեջ  են):                                                        
  Հիմա  պատկերացնում  եք,գյուղում  տիրող  լարված  իրավիճակը,և  մեզնից  ինչ  ջանքեր  են  պահանջվում  լուրջ  բախումներից  խուսափելու  համար, ինչին  ձգտում  է   պաշտոնակատարը  քանի որ  հայտարարում  է  որ  ղեկավարությունը  իրենն  է,    ոստիկանությունը  իրենն:                                                                                                                Պարոն վարչապետ եւ նախարար   այդ  լարվածությունը  փոխանցվել  է  դպրոց,  ընտանիքներ,  փողոց,  որը ոչ  մի  լավ  բանի  չի  հանգեցնի:  Պետք  է  անպայման  մի  բան  պատահի  որ  նոր վիրահատական  գործողությունների  գնաք:                                                                            
  Մարզպետին,  հանդիպման  ժամանակ  հստակ  ասվել  է, որ  չի  կարելի  ուշացնել,  հարկավոր  է  փոխել  ժ/պ-ին,ում  ուզում  ես  նշանակի,թեկուզ  մարզպետարանի  աշխատակցի  մինչև  ընտրությունները,և  գյուղը  կհանգստանա:Մարզպետը  պատասխանել  է  քանի  որ  գործը  գտնվում  է  վարչական  դատարանում  պետք  է  սպասենք  դատարանի  որոշմանը: Վարչական  դատարանը  փետրվարի  4-ին  դեռևս   նիստը չսկսված  հետաձգել  է    մայիսի  21-ին,մի  հատ  էլ  կհետաձգի  օգոստոսին  և  այսպես    շարունակ: Մենք  չենք  դիմել  դատարան  և  մեզ  չի  հետաքրքրում  թե  ինչ  որոշում  կկայացնի: Մենք  պահանջում ենք,  ընդամենը  մի  կարգադրությամբ  փոխել  ժ/պ-ին  լարված  կրքերը  կհանգստանան: Բայց  Արտաշատի  ոստիկանապետի   մոտ  հանդիպման  ժամանակ  ժ/պ-ը   հայտարարեց,  որ  3  անգամ  դիմել  է  մարզպետին  իրեն  փոխելու  խնդրանքով ,բայց  մարզպետը  մերժել  է: Ստացվում  է   որ  գյուղի  այդ  լարված, պայթունավտանգ   իրավիճակի  ստեղծողը մարզպետն  է:Որեմն  այսուհետև  ինչ  պատահի  ամբողջ  պատասխանատվությունը  մնում  է  մարզպետի  վրա:  Իսկ  եթե    փոխվի  մենք  լրջորեն  կքննարկենք 2020թ  բյուջեն,  մեր  դիտողություններով  հանդերձ  կհաստատենք  այն  և  կանցնենք  հանգիստ  ստեղծարար  աշխատանքի: Եվ   ով  կփորցի  խանգարել  համայնքապետարանի և  ավագանու  ռիթմիկ  աշխատանքը  արժանի  հակահարված  կստանա:                                                                        
Մենք  ավագանու  6  անդամներով  հավաքել  ենք   ընտրություններին  մասնակցած  1550  ընտրողների  շուրջ  1000  ձայնը  և  կարծում  ենք  իրավասու  ենք  խնդրելու  Ձեզ  և  մարզպետին  փոխելու  համայնքապետի  ժ/պ-ին,որը  իր  գործողություններով  կորցրել  է   մեր  և  ոչ  միայն  մեր,   վստահությունը,և  մենք  չենք  կարող  նրան  համայնքի  բյուջե  վստահել:
Հուսով  սպասում  ենք  Ձեր  պատասխանին:
Նորաշեն  համայնքի  ավագանիներ՝   Սամվել  Մինասյան
                                                               Գարեգին  Գրիգորյան
                                                              Լիպարիտ  Եփրեմյան
                                                              Արմեն  Չոբանյան
                                                              Նորայր Առաքելյան 
                                                              Հարություն  Կիրակոսյան 


ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՆՈՐԱՇԵՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  Ժ/Պ-Ի  ԿՈՂՄԻՑ  ԿԱՏԱՐԱԾ    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

  

1.      2019թ.  դեկտեմբերի  16-ին  Նորաշենի  համայնքապետարանը  << ՍԱՄԻԿ  և ՎԱՐԴԱՆ>>ՍՊԸ –ից  ձեռք  է  բերել  նոր  տարվա  հանդիսության  ժամանակ    երեխաներին  բաժանվող  նվերներ: Հաշիվ – ապրանքագրում  նշված  է  որ  ձեռք  է   բերվել  350  հատ  նվեր  294760 դրամ  արժողությամբ  և  նույն  խանութից  գնվել  է <<Ձմեռ  պապիկ  և  ձյունանուշիկ >>  ծառայությունը՝55000 դրամ արժեքով: Ընդամենը    ՍՊԸ –ին   փոխանցվել  է  349700 դրամ:Ամեն  մի  նվերի   արժեքը  կազմել  է  842 դրամ:Մենք    ճարեցինք  3  տարբեր  տոպրակներ: Մեկը  քանդելուց  հետո  պարզվեց  որ  նվերների  մեջ  տղաների  համար  1  փոքր  տոպրակ  կոնֆետ  է  մեկական  դիմակ,պլաստմասայից  փոքր  թուր, իսկ  աղջիկներին  աբադոկ:  Բոլորի  մեջ  էլ  նույն  կոնֆետներն  են՝  150-185 գրամի  չափով,որը  մեր հաշվարկով  կազմում  էր  250-300 դրամ: Դրան  գումարած  խաղալիքների,  ցելոֆանե  տոպրակների  արժեքը   ամենաշատը  կազմում  է  500-550 դրամ:  Ուր  է  շուրջ  300 դրամը, որը  կազմում  է    105000  դրամ: Այդ   խանութը  եթե  ինքն  է  լցրել  կոնֆետների  տորակը, այդ  դեպքում ինչու  է  տոպրակի   վրայից  բացակայում  դրոշմաթուղթը,որտեղ  գրված  կլիներ  յուրաքանչյուր  տոպրակի  քաշը  և  արժեքը:Մեծ  տոպրակի  վրա  բացակայում  է  կատարողի  անվանումը  և  պատվերի  քանակը:Հարց  որտեղ  է  պատրաստված,  և  որտեղ   է  լցված  տոպրակները: Բացակայում  է  հանձնաժողովի  կողմից  բախշման  փաստաթուղթը: Տվյալ  խանութը  իրավունք  չուներ  ծառայություն  մատուցելու  Ձմեռ  պապն  և  ձյունանուշը  դրված  չէր  խանութի  դարակների  վրա: Չկա  պայմանագիր  և  հարկերի  մուծման  անդորրագիր:

Այդ  բոլորի  մասին  մեր  կողմից  բացատրություն  է  տրված  Արտաշատի  ոստիկանությունում  և  տրված  է  նաև  այդ  նվերներից  2  տոպրակներ:  Քննությունը  ընթացքի  մեջ  է  և   սպասում  ենք  որ   գումարը  կվերականգնվի  համայնքի  բյուջե:

 

2.      2019թ.  դեկտեմբերի  11-ին  Նորաշենի  համայնքապետարանը  պայմանագիր  է  կնքում  <<ՄԱՆՈՒԿՅԱՆ   ՇԻՆ>> ՍՊԸ-ի  հետ  Նորաշեն  համայնքի  Սարյան  փողոցի  մի  հատվածում  կատարելու  խճապատման  աշխատանքներ, որի  նախագծային  արժեքը  կազմում  է  825730 դրամ: Պայմանավորվել  են  աշխատանքներն  ավարտել  դեկտեմբերի  20-ին :Պայմանագիրը  կնքելուց  հետո  առանց  շաբաթ  կիրակի  օրերն  հանգստանալու,  աշխատանքները  ավարտել  են   4  օրում,   դեկտեմբերի  15-ին  կիրակի  օրը,ստուգել  են  կատարված  աշխատանքների  որակը,  և  դեկտեմբերի  16-ին  825730 դրամ  փոխանցվել  է  կատարող  կազմակերպությանը: Ըստ  ծավալաթերթի  այդ  հատվածում  շուրջ  1750 ք/մ  նախ  հարթեցվել  է, 88 խ/մ խիճը  տեղափոխվել  է  3  կմ  հեռավորությունից  և  հողախառն  խիճը  այդ  տարածքում  փռվել  և  հարթեցվել  է  5 –սմ  հաստությամբ:  Բացակայում  է   տեխնիկական  հսկողություն  և  հեղինակային  հսկողություն,կամ  գոնե  ինչ-որ հանձնաժողովի եզրակացություն, որը  գործը  100% ավարտվել  է: Բա ինչի հիման վրա  է ընդունվել կատարված աշխատանքը, միայն  ժ/պ –ի  ստորագությամբ  և կնիքով:  Հարց  է  նաև թե  ոնց  է  կատարվել<<ՄԱՆՈՒԿՅԱՆ   ՇԻՆ>> ՍՊԸ-ի   ընտրությունը,որը  ոչ  մի  մեխանիզմ  չունի,   և  ով  է  երաշխավորել(իհարկե  այդ բոլոր  հարցերի  պատասխանները  մենք  գիտենք):

Իսկ փողոցը տեղում է  թող մեկը գա և ասի , որ այն հիմնովին հարթեցվել է , և այնտեղ  5սմ հաստությամբ խիճ է լցվել ու հարթեցվել:     

 Այդ մասին գրավոր տեղեկացվել է  Արարատի մարզպետին:

3.       2019թ,նոյեմբերի 15-ին << ԱՐԵՎԻԿ >> մանկապարտեզ  ՀՈԱԿ-ը  պայմանագիր  է  կնքում <<ԿԱՊԱՎՈՐ >> ՍՊԸ- ի  հետ  մանկապարտեզի  կոյուղագծի  հիմնանորոգման  համար: Կոյուղագծի  այդ  հատվածը  գտնվում  է  մանկապարտեզից  200-300 մետր  հեռավորության  վրա,որից  օգտվում  են  նաև  դպրոցը,  10-ին  մոտ  անհատական  տներ: Այնպես  որ  դա  անվանել  մանկապարտեզի  կոյուղագիծ,  դժվար է:  Այդ  աշխատանքները  կազմում  են  շուրջ   885000  դրամ, որը  մանկապարտեզին  փոխանցել  է  համայնքապետարանը, և  որը   20.12.2019թ.  մանկապարտեզը  փոխանցել  է  կատարողին:   Նախ  մանկաապարտեզ  ՀՈԱԿ-ը  իրավունք  չուներ  իր  սահմաններից  դուրս   գտնվող  աշխատանքների  համար  պայմանագիր  կնքելու  և  վճարելու  ուրիշների փոխարեն:

Ով  է  ստուգել  աշխատանքների  կատարման  ճշտությունը  և  որակը  և  որ եզրակացության  հիման  վրա  է  փոխանցվել  գումարը:

  Եվ  վերջապես  ինչու համայնքապետը  ինքը  չի  պատվիրել  այդ  աշխատանքը  և  ում  էր  պետք  այդ  շրջապտույտը:

4.      Համայնքապետարանը   պատվիրել  և  ստացել  է  նոր  տարվա  փողոցային  լուսային  զարդեր:  Պատվերը  կատարված  է  ինչ-որ մի  կազմակերպության,բայց  մեզ  հայտնի  է  ով  է   պատրաստել:

Այդ  հարցը  մեր  կողմից ուսումնասիրության  փուլում  է :Ավարտելուց  հետո  Ձեզ  լրացուցիչ  կտեղեկացնենք:

Եվ  վերջապես  << ԱՐԵՎԻԿ >> մանկապարտեզ  ՀՈԱԿ-ի   գործունեության  մասին,  որի  վարիչը  համայնքապետի  ժ/պ-ի  կինն  է  և որի  գնումների  կազմակերպման, գնանշման,  շահող  կազմակերպությունների,  մթերքների  մատակարարման  և պահպանման,  երեխաների   այցելության  և  3-րդ  խմբի  պահպանման  հարցը  և  այլ  շատ  հարցեր  մեր  կողմից   ուսումնասիրվում  են,  ձեռքի  տակ  արդեն  ունենք    փաստաթղթեր  և  ուսումնասիրությունը  վերջացնելուց   հետո  կտեղեկացնենք  Ձեզ  և  մարզպետին:

  Այսքանից  հետո  թողնել, որ  նման ( առայժմ  չենք  որակում,  քանի  դեռ  չկա  դատարանի  վճիռ)  ժ/պ-ը   տնօրինի  համայնքի   բյուջեն, մեր  կողմից  ամենաքիչը  հանցագործություն  կլինի: