Մարիամին դիտողություն են արել՝ նոր գնված գույքը փչացնելու համար

27/02/2020 09:50
Մարիամին դիտողություն են արել՝ նոր գնված գույքը փչացնելու համար

Մերգելյան ինստիտուտի աշխատակիցներից մեկը, երեկ մեր լրագրողին պատմել է, որ, օրերս, նույն իստիտուտում տեղակայված աշխատասենյակներից մեկում, որտեղ աշխատում է վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը զազրելի միջադեպ է տեղի ունեցել:

Բանն այն է, որ Նիկոլի ավագ դուստրը բազմոցին նստած՝ ոտքերը բարձրացրել է ու հենել դիմացի բազմոցին, ցեխոտ կեդերի պատճառով վնասվել է նոր գնված գույքը՝ չմաքրվող հետքեր թողնելով:
-Ինչու՞ եք փչացնում գույքը, իջեցրե՛ք ձեր ոտքերը,- դիտողություն է արել աշխատակիցներից մեկը:
-Կհրամայնե՛մ նորը կտեղադրեն ,-լպիրշ նետել է Նիկոլի աղջիկը:
«Չեք պատկերացնի, թե  ինչ տհաճ տեսարան էր»,-պատմել է ականատեսը,-«Պորշ աղջկա պահվածք, որը խիստ զայրացրեց ներկաներին»:
Անի Մադոյան