Ի՞նչ է շշնջացել Ոսկե ձկնիկը

24/02/2020 21:36
Ի՞նչ է շշնջացել Ոսկե ձկնիկը

Սույն թվականի փետրվարի 13-15-ը ընկած ժամանակահատվածում, (Մեր աղբյուրը դժվարացավ ստույգ օրը նշել՝ ասելով, որ հանդիպումը եղել է այդ երեք օրվա ընթացքում: Հեղ.)Դիլիջան֊Իջևան երթուղու կեսերում գտնվող Ոսկե ձկնիկ օբյեկտում, որը պատկանում է Նիկոլ Փաշինյանի սանիկի՝ Վահեի, եւ  Նիկոլի քավոր՝ Հայկոյի հորը՝ Ղալումյան Վալոդին, ճաշկերույթ է կազմակերպվել: Ըստ Տավուշի մեր հավաստի աղբյուրի, այստեղ կանչել, հրավիրել և հրամայել են հավաքվել 18 գյուղերի գյուղապետների և էլի մի քանի ակտիվի։ Խնջույքի թեժ պահին, հավաքվածներից պահանջել են  բաժակը վերեւ պահած երդվել, որ գյուղերում աշխատելու են «Այո»-ի օգտին, եւ ժողովրդին տանելու են հանրաքվեի: Մեր աղբյուրի պնդմամբ, հավաքվածներից 16-ը երդվել են: Լուրը հասել է ժողովրդին, ինչը զայրույթի մեծ ալիք է առաջացրել նրանց մոտ:

Արմեն Սարգսյան