Վարչապետները երաշխավորություն են ներկայացնելու

24/02/2020 21:10
Վարչապետները երաշխավորություն են ներկայացնելու

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են հանդես գալ դատարանում Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկությամբ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այժմ պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը և դատական առաջիկա նիստերից մեկին կներկայացնի համապատասխան միջնորդություն։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ։