Ծանրամարտի մարզիչը՝ Տափերականի ղեկավար

24/02/2020 20:54
Ծանրամարտի մարզիչը՝ Տափերականի ղեկավար

Արարատի մարզում, դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, Տափերականում 441 առավել ձայներով համայնքապետ է ընտրվել, նախկին  համայնքապետ՝ Միհրան Մանասերյանի տեղակալը, մասնագիտությամբ ծանրամարտի մարզիչ՝ Կարեն Խաչատրյանը:
Վերջինս, համայնքապետարանում զբաղեցրել է նաև աշխատակազմի քարտուղարի և հաշվապահի հաստիքները:
Տափերականում տեղաբնակները մեզ պատմեցին, որ Կարեն Խաչատրյանը  համայնքի բնակիչների կողմից հարգված ու սիրված, ծանրամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Վարազդատ Խաչատրյանի որդին է, ով իր հեղինակությամբ ապահովեց որդու  հաղթանակն՝ ընդդեմ առաջադրված յոթ թեկնածուների:
Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավար Միհրան Մանասերյանն իր թեկնածությունը չէր առաջադրել:
Համայնքը որոշել էր ընտրել ամենաարժանավորին՝ ներկայիս գործող համայնքապետ Կ. Խաչատրյանին:Վերջինիս որդին, ով պապու անունն է կրում, նույնպես զբաղվում է  ծանրամարտի մարզիչի աշխատանքով:Բնակիչների խոսքերով, համայնքում սպորտը հանձինս՝ Խաչատրյան գերդաստանի, Տափերականում ծաղկում է ապրում: Տափերականցի 60-70 տղաներ, այսօր զբաղվում են սպորտի այս մարզաձևով:
-Իտալիայի Վալենսիա քաղաքում, 2010թ-ին  տափերականցի Վլադիկ Կարապետյանը ճանաչվել է Եվրոպայի մանկապատանեկան չեմպիոն:
Ըստ բնակիչների, այդ օրը Տափերականում հպարտության ու հաղթանակի  տոն էր:
Պատմում են տափերականցիները.
-Համայնքում երեխաներն ապրում են լիարժեք սպորտային ու մշակութային կյանքով: Գործում է երաժշտական  ժողգործիքների խումբը և վոկալ  բաժինը, իսկ ծանրամարտի մանկապատանեկան խումբը մարզիչներ, կրտսեր՝ Վարազդատ Խաչատրյանի, Խորեն Մովսիսյանի, և Հենրիկ Մանուկյանի ձեռքերում է:
Նորընտիր համայնքապետ, նախկին  20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Խաչատրյանին հանդիպեցինք համայնքապետարանում:
Վերջինս, մեր հարցերին պատասխանեց՝ վստահեցնելով, որ անհատական հարաբերությունների միջոցով, 1,5 կմ համայնքային ժանապարհը խճապատվել է: Այս տարի սումբվենցիոն ծրագրով, լուսավորության հայտ է ներկայացվել կառավարությանը, որի կատարմամբ, Տափերականում 100 տոկոսով կավարտվի լուսավորության աշխատանքները: 3 հազար 900 բնակիչ ունեցող համայնքում՝ 2018թ-ին, կառավարության 39մլն սումբվենցիոն ծրագրով խմելու ջրի հիմնախնդիրն է լուծվել: Ըստ համայնքապետի, սնուցող, մայր խողովակը փոխվել է  Տնտեսական զարգացման հիմնադրամի և համայնքապետարանի համատեղ միջոցներով:
-Ամեն ջանք ու եռանդ գործադրելու եմ Տափերականի զարգացման համար,-վստահեցրեց համայնքապետը:
Համայնքում գործում է 4 խմբանոց մանկապարտեզ՝ 120 մանուկների համար: Հիշեցնենք, որ Տափերականի մանկապարտեզը հիմնվել է 60-ական թթ-ին, հիմնադիր՝ Լիդա Սարգսյանի կողմից, սեզոնային ընդմիջումներով: 2012թ-ին, այստեղ լոկալ ջեռուցում է անցկացվել, 2017թ-ի հրդեհից հետո, տեղական բյուջեի միջոցներով,կառուցվել է նոր մասնաշենք: Ներկայումս, ըստ մանկապարտեզի տնօրեն Մարինե Հակոբյանի, մարզադահլիճ չկա, հերթագրված երեխաների հոսք կա, փափուկ և կոշտ կահույքի, դիտակտիկ նյութերի, գրականության, մեթոդական ձեռնարկների, ճաշարանում կահույքի  պահանջ կա:Մանկապարտեզը 6 ժամյա հերթափոխով է աշխատում:Թեև բուժ կետը փոքր էր, սակայն, ըստ տնօրենի, բուժքույր՝ Մելինեն, վիրահատարանի բուժքույր է աշխատել և իր գործի գիտակն է, ոչ-ոք մանկապարտեզում չի հիվանդանում:
Համայնքի կենտրունում խմբված բնակիչների խոսքերով, իրենց համայնքը շա՜տ վսահելի մարդու որդու ձեռքերում է,ըստ նրանց, շուտով Տափերականը կբռնի զարգացման ճանապարհը:
Նարինե Հասրաթյան