Քաղաքապետարանում Այո կքարոզե՞ն

21/02/2020 10:06
Քաղաքապետարանում Այո կքարոզե՞ն

Արթիկի քաղաքապետարանի մեր հավաստի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ իմքայլական պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, վաղը՝ փետրվարի 22-ին, Արթիկի քաղաքապետարանում հանդիպում է նշանակել համայնքային ծառայողների հետ։ Հանդիպման թեման, ըստ աղբյուրի, <Լմբատ> համատիրության ՔՊ-ական Սոյրաբ Ղռաթյանի գործունեությանն է վերաբերվում։ Հանդիպմանը, Սոֆիայի հետ ներկա է լինելու, նաեւ  ակտիվ քայլած  Վարդան Քերոբյանը, ով առաջիկայում Աթրիկի քաղաքապետ դառնալու նկրտումներով Սոֆիայի հրահանգներն է կատարում՝ հլու հնազանդ։

-Սոֆիան ու Վարդանը քաղաքապետարանում ոչ թե համատիրության հարցերով են գալիս, այլ Այո-ի քարոզի,- հայտնում է աղբյուրը,- Վերջերս, քաղաքապետ Վարագյան Մխիթարի մոտ հայտնաբերվել են չարաշահումներ, քրգործեր են հարուցվել, հիմա Վարդանը փափագում է քաղաքապետ դառնա։

Վերջինս, նախկինում երկու անգամ ավագանու թեկնածություն է դրել՝ չնչին ձայներ է հավաքել, նույնիսկ ավագանի չի ընտրվել։

Ըստ արթիկցիների, Վարդան Քերոբյանը տարիներ առաջ քաղաքի 2-րդ դպրոցին կից պետական հողատարածքը  սեփականացրել է, ինտերնետ կապի գրասենյակ սարքել։

-Էն ժամանակ Բավական Աբրահամյանն էր դպրոցի տնօրենը։ Քաղաքում խոսում են, որ ժամանակին էդ տարածքի համար 10 հազար դոլար է առաջարկել Վարդանը, ու թե ոնց է առել, ինչ է արել տեղյակ չենք։ Հիմա էլ ՀՀԿ-ին թալանչիներ ասելով ման է գալիս, մեկը չկա հարցնի բա քեզ էդքան փող որտեղի՞ց Վարդան, եզրափակում է աղբյուրը։