Թումանյանաբար. Տավուշցի Նիկոլը

20/02/2020 11:33
Թումանյանաբար. Տավուշցի Նիկոլը

 Էն Տավուշի ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

   
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ  Աղստևը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

   
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ
Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

   
Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

   
Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

II



   Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Կոկոլն է մենակ։
Գործադիր Կոկոլն ունի կառավարության անդամներ.
Սատանի նման՝ նրանք  էլ էս գիշեր
Գընացել են փարթի։ Զոմբիների չոբա՜ն
Աննա Վ. Հակոբյանից  հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվաձե՞ղ  ուտել,

Թե՞  սատԱննային  շատ էր կարոտել
Կառավարության շենքը  թողել՝ գնացել է հերանց գյուղ։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Կոկոլն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

III



   Թեկուզ և մենակ լինի փարախում,

Կուզիկ Նիկոլն  ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր կլոր հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,

Ասֆալտին կփռի իրեն չուզողին,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում Չալոյին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա կառավարությունից։

   
Ու իրեն նըման իրեն քայլոներն
Ապրում են սիրով ԱԺ-ից ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, աղմկում, խընդում միալար․․․

IV



   Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Նիկոլն  ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան Արթուր Վանեցյանի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Կոկոլն  ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,

Թերթերի խմբագիրների կանանց՝ կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես  ՀՀԿ քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու Վանեցյանի  խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

Կասեն՝  Նիկոլ՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ ասուլիս.
Տե՜ս, ինչ ուրախ հարցեր  ենք տալիս,

ՀՀ ԶԼՄ-ներ՝  հարսն-աղջիկ։

   
Ինձ մոտ արի՝ խորոված  անեմ․․․
Ինձ մոտ արի՝  լավաշ տամ․․․
Ես քո աներձագ Հրաչն եմ․․․ ես քո Սիփանն  եմ․․․
Ես էլ ազիզ, սև իկռա բերող  բարեկամ․․․

   
Կոկոլ՜, Կոկոլ՜, մեզ մոտ արի,
Էս Իջևանի խոզից, տե՜ս ինչ խորոված  ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   
Ու խոլ խոզերի քերած պատկերներ, տըգեղ, այլանդակ,

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Նիկոլի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

V



   Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Լավրո՞վը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

Երկչոտ  մխչյանցի մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Կոկոլին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
      
Ականջ դըրավ նա․․․

VI



Ո՞վ գրիչ գցեց բուխուրակից
Էն ո՞վ նկարեց լիսածակից․․․
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև․․

Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․

Պատասխան չըկա լըռության միջում
Աղստևն է միայն մըրափած վըշշում։
Հա՜, իմացա, Հրայրը կըլնի
Իմ Չալոյի  ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
Հրայր՜՜․․․
          
Ձեն - ձուն չկա։

   
Միայն ահավոր լըռության միջում

Աղստևն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին
Քընած է աշխարհ, քընած է քամին
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ վարչապետին  կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը  մտնեն․․․
   
Աչքերը հանգչող կըրակին հառած՝

Ծանըր է շնչում  Նիկոլն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
Չէ՛, քամին էր էն.. էն Մառոզի կնանոց  շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
Նիկոլը  շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

VI



   Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Նիկոլն Տավուշի ձորերում։
   
Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

Կոկոլ՜, Կոկոլ՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

   
Ինձ մոտ արի՝ խորոված  անեմ․․․
Ինձ մոտ արի՝ լավաշ տամ․․․
Ես քու Պողոսն եմ․․ ես քու զոմբին  եմ..

Ես էլ՝ազիզ, սև իկռա բերող  բարեկամ․․․

VII



   -Կոկոլ՜, Կոկոլ՜, մեզ մոտ արի,
Էս  Իջևանի խոզը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   
Այնինչ Աղստևից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
Բըռնեցե՜ք, փախա՜վ Նիկոլը խելագար․․․


Ձեր՝ Նարինե Հասրաթյան