Խուճուճն ընդհատա՞կ է անցել

19/02/2020 00:07
Խուճուճն ընդհատա՞կ է անցել

Բա չես ասու՞մ, Պողո՛ս, ձեր Քաջ Նազարի, քեչա մազերով կինը՝ Ուստիանը, չի երևում, չլինի՞ ընդհատակում գործարարներից «ռեկետ» արված միլիարդներն ու նոր գնած բրենդային հագուստներն է հաշվումԹե՞ Արթիկից բերած հուշերով կանաչ լոբին  է մաքրում ու քթի տակ դընդնում. «Թագավորի կնիկ եմ ես, ինչու՞ պտի ես ախշատեմ…»:

-Մա՛մ, իկռան պրծավ, պապային զանգի՜…,-գոռում է Շուշանիկը:

-Հեսա՛, Ղազարը կբերի, բալե՛ս :

Պողո՛ս ջան, դու էլ քո սառնարանի դուռը բացիր՝ դուխով սև գլխարկը դրված է սառնարանումդ, նայիր երկա՜ր ու փի՛քր արա աշխարհքի բանիրը…

Անի Մադոյան