Սանձե՛ք աթանանց թոռներին

17/02/2020 15:19
Սանձե՛ք աթանանց թոռներին

Կոտայքի մարզի Մեղրաձորի բնակիչներն այսօր,կրկին  դիմել են մեր կայքին, տեղեկացնելով, որ վախենում են իրենց մանկահասակ երեխաներին վստահել ամբուլատորիայի նորանշանակ, 24-ամյա  տնօրեն՝ Անի Գևորգյանին, ով իրականում ընտանեկան բժիշկ չէ և որ այդպիսի վերապատրաստում չունի:
Բնակիչները կասկածանքներ ունեն, որ ամիսներ առաջ, Անի Գևորգյանի սխալ բուժման արդյունքում է մահացել համագյուղացի 60-ամյա՝ Սարաին:
-Աթանանց ազգը լռեց ու կուլ տվեց այս ողբերգությունը,-փաստում են բնակիչները:
Անի Գևորգյանը, ըստ բնակիչների, իրավապաշտպան՝ Սամվել Մկրտչյանի հորեղբոր աղջիկն է: Հիշեցնենք, որ Ս. Մկրտչյանի որդին՝ Երևանի Շենգավիթի վարչական տարածքի ղեկավարն է, ով օրեր առաջ, ըստ մամուլի հրապարակումների, մանկապարտեզների տնօրեններին իր մոտ էր հրավիրել հաշվառման մատյաններով և կանչել ոստիկաններին: Բնակիչները վսահեցնում էին մեզ, որ Անիի հայրը՝ Գագիկ Գևորգյանը,ով Վրաստանում, Ախթալայում հանքերի տնօրինությամբ է զբաղվում, կլորիկ գումարով է ամբուլատորիայի պաշտոնը վերցրել մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի ձեռքից, այլապես տնօրեն կնշանակվեր ընտանեկան բժիշկ՝ Անուշ Զաքարյանը:
-Խնդրում ենք ձեզ, հարգելի HZHAM ջան, օգնեք մեզ, մեր խնդրին հանրային հնչեղություն տվեք, որպեսզի պատկան մարմինները լսեն մեր ձայնն ու ուղղեն Մեղրաձորի ամբուլատորիայի տնօրենի սխալ կադրային խնդիրը, մենք անգամ համայնքապետ էլ չունենք, Կառլոս Հովհաննիսյանին ստիպեցին հրաժարականի դիմում գրել, նորին՝ ԺՊ Նարեկ Հարությունյանին էլ  դեռ չենք հանդիպել,-ասում էին մեղրաձորցիները: