Նիկոլի ապօրինի ճնշումները շարունակվում են. նա վախենում է իրական քննադատությունից

14/02/2020 16:34
Նիկոլի ապօրինի ճնշումները շարունակվում են. նա վախենում է իրական քննադատությունից

Արդեն տևական ժամանակ է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը գտնվում է կալանքի տակ: Նրա կալանքի ապօրինությունն հասկանալու համար բավական է հիշել, որ այդ գործով բուն մեղադրյալը ազատ շրջում է, իսկ Թավադյանին, «չգիտես ինչու» կալանավորել են:

Ինչպես հայտնում է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը, Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Թավադյանի համար երաշխավորել են մի շարք հայտնի անձինք:

Դրանից բացի, բողոքարկվել է նաև Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ Թավադյանին կալանավորել են, քանի որ նա Ռոբերտ Քոչարյանի մտերիմն է, իսկ նրա հեռուստաալիքը չի ենթարկվում Նիկոլի գրաքննությանը ու հանրությանը ներկայացնում է այս իշխանության իրական դեմքը:
Փաստացի, Նիկոլենք իշխանության գալուց հետո անդադար ճնշումներ են գործադրում այն մարդկանց ու քաղաքական գործիչների վրա, ովքեր չեն կիսում իրենց տեսակետը: Այս մարդկանց Նիկոլենք ուղղակի զրկում են ազատությունից առանց որևէ հիմնավոր պատճառի կամ լավագույն դեպքում ազատում են աշխատանքից: Հակառակ Նիկոլի ամպագոռգոռ հայտարարությունների՝ այսօր գործող իշխանությունը բիրտ ճնշումների է ենթարկում նաև մամուլին՝ փորձելով սահմանափակել ազատ խոսքը և տարածել միայն այն տեղեկատվությունը, որը ձեռնտու է հենց իրենց: Սա ևս մեկ ապացույց, որ սիրո և համերաշխության քողի տակ իշխանության եկած Նիկոլը՝ բացի ստեր տարածելուց ու բիրտ ճնշումներ գործադրելուց ուրիշ ոչ մի բանի ունակ չէ:

Պարադոքս Մեդիա