Հրազդան ԲԿ-ն քանդու՞մ են, ներքին աուդիտի աշխատողների հոսք է սկսված

14/02/2020 15:52
Հրազդան ԲԿ-ն քանդու՞մ  են, ներքին աուդիտի աշխատողների հոսք է սկսված

ՀՀ ԱՆ մեր լրատուն հայտնում է, որ Կոտայքի մարզի Հրազդանի ԲԿ-ն այս օրերին, պատկերավոր ասած քանդվում է՝ հանձինս ապաշնորհ տնօրեն Արմեն Հախվերդյանի, ով, ի դեպ, Գյումրու նախկին դատախազներից մեկի որդին է: ԲԿ-ի նոր տնօրեն՝ Ա. Հախվերդյանը վերջերս է նշանակվել, նա նախկինում ՀՀ ոստիկանության բուժ վարչության պետն էր: Ըստ մեր լրատուի, վերջինս Հրազդանի ԲԿ-ն գնել է շատ թանկ գնով՝ Կոտայքի մարզպետի ձեռքից, նրան հանձնելով 50 հազար ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱՆ-ում տեղյակ են, որ Ա. Հախվերդյանը թիկնազորով է շրջում ԲԿ-ում: Նրա անձնական անվտանգության աշխատակից, Կարեն անունով ոմն մեկը, ձենքը գրպանը դրած շրջում է ողջ ԲԿ-ով մեկ՝ հարուցելով բուժ անձնակազմի և հիվանդների զայրույթը:

Ավելին, Արմեն Հախվերդյանը 50-անց տղամարդ է, ամուրի: Ըստ մեր լրատուի, Հրազդան քաղաքում համառ լուրեր են շրջանառվում, որ վերջինս գեյ է, իսկ Կարենը նրա կողակիցն է: Լուրերին վերջակետ դնելու համար, Արմեն Հախվերդյանը կին ֆինանսիստ է «ընդունում» առանց փաստաթղթերի:

Քյառթու ֆինանսիստը, ով ի դեպ, ըստ մեր լրատուի, ողջ մարմնով տատուավորված է, հավաքել է ԲԿ-ի շտապ օգնության թվով 8 մեքենաների վարորդներին և բառացի հրահանգել.

-Ստեղ ես եմ ասողը, տնօրենը ջղային մարդ ա, նրան չդիմեք, սաղ հարցերը իմ հետ, եղա՞վ,-ասել է Անի անունով քյարթ չգրանցվածը:

-Արմեն Հախվերդյանը բացարձակապես չի տիրապետում իր գործին,-պատմում է մեր լրատուն «հաստիքները կտանք մարզպետին, թող ինքը որոշի»,- ասել է նոր տնօրենը,-մինչդեռ հաստիքների որոշմամբ զբաղվում է հենց տնօրենը, նրա գործառույթն է: ԲԿ-ի 8 շտապ օգնության մեքենաներն արդեն շարքից դուրս են եկել:Մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը իր «ժուչոկներին»՝ ներքին աուդիտի աշխատակիցներին տեղավորել է Հրազդան ԲԿ-ում: ՍԾԹԳ-ի պետ է նշանակել Կոմիտաս Հունանյանին, նույն բաժնի Արամին և Անահիտին՝ կադրերի բաժնում:

Այս ամենի արդյունքում, ըստ մեր լրատուի, պրոֆեսիոնալ, նեղ մասնագետներ են դուրս մնացել, որից տուժել է ԲԿ-ն:
Հ.Գ. Ի դեպ, այս նյութը պատրաստ էր, երբ մեր լրատուն ասաց, որ Եղվարդի ԲԿ-ի տնօրեն՝ Արմեն Նազարյանը փետրվարի 4-ի որոշումով ազատվել է աշխատանքից, և կլորիկ գումարի դիմաց նրա պաշտոնը բաժին է հասել Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ՝ Վարդանյանին: Արձանագրենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ճամպրուկային կարգավիճակում միացրել է կթի սարքն ու փրփրագեղ կթում է մեծահարուստ բժիշկներին:
Անի Մադոյան