Բավական է սորոսկան գրանտերով քանդեք Առողջապահական համակարգը

13/02/2020 15:51
Բավական է սորոսկան գրանտերով քանդեք Առողջապահական համակարգը

ԱՆ-ն ի՞նչ կասի սրան:Շարունակեք օպտիմալացնել: Նույն վիճակում են նաև ցանկացած մարզային և միջգյուղական ճանապարհներ: Օրինակ, կասե՞ք հասկանանք, Աչաջրից հղի պետք է տեղափոխվի Իջևան ,կամ Ոսկեպարից Նոյեմբերյան,ու բավական չէ ,որ ճանապարհները փակ են ,մի բանել թշնամու դիտակետի տակ են:

Այս ամենի հետ մեկտեղ ոչ բոլոր դեպքերում է, որ շտապ օգնության մեքենան, կարող է հասցնել երկու տարբեր ուղղություններով հղիներին կամ հիվանդներին սպասարկել: Չմոռանանք նշել նաև, որ մեքենան մեկն է:

Եվ աստված մի արասցե ,եթե հանկարծ այդ ժամանակահատվածում, մեկ այլ դեպք էլ լինի ,ասենք երրորդ գյուղում: Դուրս է գալիս ,որ ոչ թե « օպտիմալացումը» նպաստում է մահացության ցուցանիշի նվազմանը կամ բուժսպասարկման որակի բարձրացմանը ,այլ ճիշտ հակառակը մի բան էլ նպաստում է էլ ավելի վատթարագույն ելքերի:Նորից ու նորից հիշեցնում եմ Առողջապահությունը Ազգային Անտանգության ԱՆԲԱԺԱՆԵԼԻ բաղադրիչն է:

Բավական է սորոսկան գրանտերով քանդեք Առողջապահական համակարգը:
Հ.Գ . 1
Աչաջուր համայնքը սպասում է նախարարի Prado - ի վաճառքից ստացած գումարի հանգանակմանը:
Հ.Գ. 2
Կան շատ հայրենասեր մարդիկ,ովքեր արդեն ստանձնել են պատասխանատություն`վերազիննելԱչաջուր ԱԿ-ն :

Նունե Ներսիսյան