Նիկոլը մնացել է դրսի հայերի հույսին. 73% վստահությունը մսխվեց մեկ տարում

13/02/2020 12:09
Նիկոլը մնացել է դրսի հայերի հույսին. 73% վստահությունը մսխվեց մեկ տարում

Նիկոլը շարունակում է իր մանիպուլյացիաները:

Իշխանության կողմից հորինված ապրիլի 5-ի հանրաքվեն կարծես սկսում է անհանգստացնել Նիկոլին: Երեկվա իր ելույթում Նիկոլը սկսեց կրկին պոպուլիզմի դոզա ներարկել դրսում ապրող Հայաստանի քաղաքացիներին, ինչը ընդամենը նշանակում էր մի պարզ բան. Նիկոլը վստահ է, որ հայաստանցիները չեն ապահովելու հանրաքվեի իր ցանկալի քանակը, այդ իսկ պատճառով էլ «ընտրական տուրիզմ» հորինելով՝ կրկին հիշում է դրսում ապրող Հայաստանի քաղաքացիներին և հորդորում գալ քվեարկել:
Այս ամենում հատկանաշականն այն է, որ այս ամբողջ գործընթացը համակարգելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում Նիկոլը նախկինում մեղադրում էր ընտրակեղծիքների մեջ:

Իսկ հիմա, չգիտես ինչպես, Մուկուչյանին է վստահել այս ամենը: Սրանից հետևություն. կամ Նիկոլը սուտասան է և դա եղել է իր հերթական զրպարտությունը և Մուկուչյանը երբեք ընտրակեղծիք չի արել, կամ էլ Նիկոլին հիմա ձեռնտու է փորձառու «ընտրակեղծարարի» հետ համագործակցելը:

Ամեն դեպքում, եթե Նիկոլը ճիշտ էր նախկինում, ապա ինչ գործ ունի Մուկուչյանն այս պաշտոնում: Այս ամենը հերթական անգամ ապացուցում է, որ Նիկոլը անսկզբունքային խաբեբա է, ով, ժողովրդին խաբելով, եկավ իշխանության, այնուհետև մոռացավ ժողովրդի գոյության մասին՝ ապրելով վայելքների ու շքեղության մեջ, իսկ հիմա, երբ վախ ունի իշխանությունը կորցնելու, կրկրին դիմում է ժողովրդին՝ հերթական խոստումներով ու ստերով:

Աղբյուր