Փաշինյանը խորացնում է իրավական նիհիլիզմը

13/02/2020 11:48
Փաշինյանը  խորացնում  է  իրավական  նիհիլիզմը

Կամ՝  վերստին  Սահմանադրական  դատարանի  շուրջ  տեղի  ունեցող  և  այլ  իրողությունների  առիթով
 

Ես  այս  թեմայով  արդեն  երրորդ  անգամ  եմ  իմ  որոշ  նկատառումները  ներկայացնում.  նախապես  ցանկանում  եմ  վերստին  հիշեցնել,  որ  այսօրվա  դատական  համակարգը  (ընդհանրապես՝  նաև  ամբողջ  պետաիրավական  համակարգը՝  ԱԺ,  Կառավարություն  ևն*) սկսած  ընդհանուր  իրավասության  դատարաններից  մինչև՝  ներառյալ  ՍԴ-ը,  ենթակա  են  արմատական  սահմանադրական-օրենսդրական  փոփոխությունների՝  մասնավորապես  այն  փոխելու  միանգամայն  նոր  ու  անմիջապես  ժողովրդի  կողմից  ընտրվող  դատական  համակարգի՝  դատարանների՝  երդվյալներով  և  այլ  ժողովրդաիշխանական  ինստիտուտներով,  և  ինչքան  շուտ,  այնքան  լավ:

Բայց,  այսպիսի  «փոփոխությունը»  կամ  դրա  փորձը՝   Փաշինյանի  ու  նրա  կուսակիցների  նախաձեռնած,  ոչ  միայն  ակնհայտ  հակաիրավական  է,  այլև  այդ  և  մի  շարք  այլ  դեպքերով  պարզապես  հոգեկան  հիվանդի  գործելակերպի  է  նմանեցնում…

Պ-ն  Փաշինյանն  ու  իր  կողմնակիցներն  իրավունք  ու  հնարավորություն  ունեն  իրավական՝  օրինական  ճանապարհով  փոխելու  դատական  համակարգը,  բայց  դա  չեն  անում՝  նախընտրում  են  «խուլիգանական»,  «խուժանական»  տարբերակը.  «քրեական  մշակույթի»  կամ  «ենթամշակույթի»,  որի  դեմ  նոր  իշխանություններն  իբրև  թե  պայքարում  են,  ցայտուն  դրսևորում…

Պ-ն  Փաշինյանն,  ըստ  երևույթին,  չի  հասկանում,  որ  այդպիսի  գործելակերպը  շարունակելու  դեպքում  ոչ  հեռավոր  ապագայում  կարող  է  հրաժեշտ  տալ  իշխանությանը,  այն  էլ  անկանխատեսելի  հետևանքներով՝  իր,  իր  համախոհների,  պետության  և  ժողովրդի  համար,  հանդերձ…

Ես  հասկանում  եմ  հանգուցյալ  Հենրիկ  Իգիթյանի.  «Բոզին  բոզություն  է  սազում»  ասույթով  ղեկավարվելու  Փաշինյանի  գործելակերպը…

Բայց  սա  անհատական  կամ  առանձին,  մասնավոր  դեպք  չէ,  և  վերաբերվում  է  մի  ամբողջ  պետության,  պետական  մի  ամբողջ  համակարգի՝  անկախ  նրանից,  թե  ովքեր  են  դրանում  աշխատողները՝  ինչ  անձինք  են.  այո՛  այդ  դատարանն  արդարացրել,  քողարկել,  սքողել,  «օրինականացրել»  է  Լ.Տ.Պետրոսյանի,  Ռ.Քոչարյանի,  Ս.Սարգսյանի  հակաժողովրդական  գործունեությունը  (կեղծ  ընտրություններ  ևն.  ի  դեպ,  նաև  «աչք  է  փակում»  Փաշինյանի  ապօրինությունների  նկատմամբ…).  բայց,  չէ՞  որ  այդ  ամենը  փոխելու  օրինական  ձև  կա.  ինչո՞ւ  չեն  ձեռնամուխ  լինում  դրան՝  սահմանադրական  փոփոխությունների.  դրա  փոխարեն  ընտրել  են  ակնհայտ  հակաօրինական՝  պետությունն  ու  իրավունքը  վարքաբեկող  գործընթացի՝  սկսած  դատարանները  «բլոկադայի  ենթարկելու»  կոչերից  մինչև  մի  ծիծաղելի  օրենքի  ընդունումը,  որով  ՍԴ-ի  դատավորներին  «հորդորում  են»    վաղաժամկետ  հրաժարական  տալ,  չաշխատել,  բայց  դատավորի  աշխատավարձը  ստանալ…,  ճանապարհը: «Գողական  ռազբորկա…»: Հավանաբար  պ-ն  Փաշինյանի  վրա  պատիժը  կրելու  ժամանակ  մեծ՝  «բարերար»  ազդեցություն  է  թողել  «քրեական  ենթամշակույթը»… Էն  խեղճ  մարդուն՝  «նախագահ»  Արմեն  Սարգսյանին  էլ  ինչ  տալիս  են  կամ  չհասկանալով  կամ  վախից՝  պաշտոնը  կորցնելու, ստորագրում  է… Նախկին  քրեածին  օլիգարխներին  փոխարինած  իր  գործելակերպով  կիսախելագարի  տպավորություն  թողնող  բարձրաստիճան  մի  պաշտոնյա  «իր  մանկապարտեզով»  չի  հասկանում,  որ  երկիրն  արհեստականորեն  տանում  է  դեպի  վտանգավոր  ցնցման*,  որի  եզրափակիչ  փուլը  կարող  է  ավարտվել  հենց  (ըստ  որում  1921-ի  փետրվարյան  «ավանտյուրայով»՝  բայց  «հաջող»  ավարտով…)  2020-ին  և  ոչ  թե,  ավելի  ուշ… Պետք  է Լ.Տ.Պետրոսյանին  էլ,  Ռ.Քոչարյանին  էլ,  Ս.Սարգսյանին  էլ,  Վ.Սիրադեղյանին  էլ,  մարտի  1-ի,  հոկտեմբերի  27-ի  և  այլ  հայտնի  ու  անհայտ  դեպքերի  բոլոր  մեղավորներին էլ  պատասխանատվության  կանչել,  բայց,  սա  ինչ  գործելակերպ  է… Հոգեբուժարանի՞ց  են  դուրս  եկել,  ինչ  է… Ես  որպես  այս  երկրի  քաղաքացի  հիմա  ավելի  շատ  անհանգստանում  եմ  ոչ  թե  պ-ն  Փաշինյանի  համար  (ինչպես  ավելի  վաղ),  ըստ  երևույթին  նրան  խորհուրդ  տալն  անիմաստ  է.  այլ  այն  բանի  համար,  որ  նախ՝  առաջին՝  նա  իր  և  իր  համախոհների  նման  գործելակերպով  կարող  է  երկիրն  աղետի  հասցնել  իր  սքողված  կամ  անսքող  «գողական  ռազբորկայի»  արդյունքում  և  երկրորդ՝  կամա,  թե  ակամա  նորից  իշխանության  կբերի  նախկին  քրեածին  օլիգարխներին  կամ  նոր  հայտնի  կամ  անհայտ  ուրիշ  արկածախնդիրների…

Ուստի  պ-ն  Փաշինյան.  խորհուրդ  կտայի,  արդեն  որերրորդ  անգամ՝ սթափվե՛լ,  իմաստավորե՛լ,  վերաիմաստավորե՛լ  քո՛,  քո՛  համախոհների  գործելակերպը,  դուրս  գալ  ցայտնոտային  վիճակից,  խաղաղ,  անաղմուկ  ձևով, առանց  «հինը»  ջարդելով,  փշրելով…, օրինական  կարգով  ձեռնամուխ  լինել  սահմանադրական,  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական  արմատական  փոփոխությունների  (որի  ուշացումը  ամեն  օր,  ամեն  ժամ  սոսկ  մոտեցնում  է  աղետը… տա  Աստված  սխալվեմ):

Այո՛,  թե՛  Գ.Հարությունյանը,  թե՛  Հ.Թովմասյանը  և  մյուս.  դրածոներ  էին  և  են.  ինչպես  որ  դրածոներ  են  և  կլինեն  քո  այս  ձևով  նշանակած,  նշանակվելիք  կամ  «ընտրած»  կամ  «ընտրվելիք»  դատավորները  (և  մյուս  պաշտոնյաները…).  հետևաբար,  դա  բացառելու  համար  համակարգային  արմատական  փոփոխություններ  են  պետք՝  ժողովուրդը  պետք  է  ինքն  ընտրի  իր  դատավորներին  և  մյուս.  (իհարկե  ոչ  սքողված  կամ   անսքող  շանտաժով,  այսօրվա  պես…)  և  վաղաժամկետ՝  օրենքով  նախատեսված  հիմքերով  ետ  կանչի  իրենց  չարդարացրածներին… Պ-ն  Փաշինյան.  պետք  է  վերացվի  քո  վարչապետ  «ընտրվելու»  ժամանակից  սկզբնավորված  մինչև  այժմ  շարունակվող  աղաղակող  ու  կործանարար  իրավական  նիհիլիզմը,  մաքրվի  քո  և  քո  նախորդների  բերած  ամբողջ  «իրավական»  կեղտը՝  «ուռայով»,  սքողված  կամ  անսքող  սպառնալիքներով  ԱԺ  «ընտրելը»,  վարչապետ    «ընտրելը»,  դատավոր  փոխելը  ևն.  պետք  է.  ըստ  հնարավորին  ստեղծվի  արդարության,  իրավունքի  վրա  հիմնված  պետություն՝  իրական,  ոչ  թե  նախկինի  և  այսօրվա  նման  կեղծ-կարգախոսային,  ժողովրդաիշխանության  հիմքի  վրա  խարսխված  պետական  հասարակություն.  միայն  դա  կկանխի  անխուսափելի  աղետը…*
Պարոն  Փաշինյանը  սակայն  շարունակում  է  իր  «էշը  քշել…».  ՀՀ  Սահմանադրության  213-րդ  հոդվածի  փոփոխման  հանրաքվեի  առաջարկությամբ  ԱԺ-ում  հանդես  գալով  «բոցաշունչ»  ելույթով՝  գերազանցելով Մարատին  ու  Ռոբեսպիերին…,  իմ  կարծիքով,  վերստին  չարաշահելով  ժողովրդի  վստահությունը  առաջարկեց  Սահմանադրական  դատարանի  դատավորների  «ընտրության  նոր  կարգ»՝  ԱԺ-ի  կողմից  ընտրություն… Ո՞րն  է  այստեղ  քննադատելին.  ա) իրական  ժողովրդաիշխանության  դեպքում  պետք  է  փոփոխվի  գոնե  ամբողջ  դատական,  ոչ  միայն  ՍԴ-ի,  համակարգը  (առավել  արդարացին  ամբողջ  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական  համակարգի  արմատական  փոփոխությունն  է,  ամբողջ  Սահմանադրության  փոփոխությունը՝  նոր՝  իրականում  ժողովրդաիշխանական  Սահմանադրության  ընդունումն  ու  բանական  կարգերի  ստեղծումը),  ըստ  որում  դատավորներին,  այդ  թվում  Սահմանադրական  դատարանի,  պետք  է  անմիջապես  ընտրի  ժողովուրդը՝  միայն  դա  կապահովի,  իր  հնարավոր  թերություններով  հանդերձ,  դատավորների  առավել  կամ  պակաս  չափով  անաչառությունն  ու  անկախությունը: Պ-ն  Փաշինյանը  պարզապես  ցանկանում  է  (կամ  փաստորեն  այդպես  է  ստացվում…)  ժողովրդաիշխանության  քողով  շղարշված  իր  դատավորներին  «ընտրել»  իր  ԱԺ-ով… Փաշինյանի  ու  նրա  կուսակիցների  առաջարկածը՝  «կարկատանային  փոփոխություն»՝  խաբկանք  է  հերթական  անգամ՝  կամա,  թե  ակամա  ժողովրդին  օգտագործելով… Ես  օրինակ՝  կուզենայի  ամբողջ  ժողովուրդը  ոտքի  կանգներ  և  պ-ն  Փաշինյանին  ասեր.  այո՝  պ-ն  Փաշինյան,  ամբողջ  գործող  դատական  համակարգը  պետք  է  դեն  շպրտվի,  բայց  փոփոխությունը  պետք  է  կատարվի  ոչ  թե  քո  առաջարկած  խաբկանքի  եղանակով,  այլ  իրական-ժողովրդաիշխանության  ճանապարհով՝  բոլոր  դատավորները  պետք  է  ընտրվեն,  ինչպես  արդեն  նշեցի,  և  բազմիցս  նշել  եմ,  անմիջապես  ժողովրդի  կողմից  որոշակի  ժամկետով՝  օր.՝  5  տարով,  օրենքով  նախատեսված  կարգով  վաղաժամկետ  ետ  կանչման  ինստիտուտով,  դատավարություններին  պետք  է  մասնակցեն  ընտրովի  երդվյալները՝  հասարակայնության  ներկայացուցիչները  ևն: Այդ  «կարկատանային-խաբկանք-փոփոխություն-հանրաքվեին»  պետք  է  ոչ  ասել,  որպեսզի  այդ  տղան  հասկանա,  որ՝  նախ  պետք  է  վերջ  տալ  արկածախնդրությանը  և,  ամենակարևորը՝  երկրին  արմատական,  իրական  ժողովրդաիշխանական  փոփոխություններ  են  պետք,  մինչդեռ  ինքն  իր  կիսատ-պռատ  ռեֆորմներով,  անհավասարակշիռ  ու  մակերեսային  գործելակերպով՝  թեկուզ  և  բարի  նպատակներով,  ավելի  է  խորացնում  կոնֆլիկտն  ու  մոտեցնում  աղետը…

Բավական  ուշագրավ  է  նաև,  որ  հանրաքվեի  առաջարկություն  անելով  հանդերձ  պ-ն  Փաշինյանը,  շարունակում  է  խնդրել  «ՍԴ»-ի  դատավորներին  «կամովին հեռանալ…»՝  անշուշտ  զգալով  (հավանաբար)  իր  հերթական  «սխալը»՝  արկածախնդրությունը… Իմ  խորին  համոզմամբ  Փաշինյանն  արդեն  տևական  ժամանակ  է  ինչ  գործում  է  պետության  բարձրաստիճան  պաշտոնատար  անձին,  «ժողովրդի  առաջնորդին»  ոչ  հարիր  գործելակերպով.  նշված  և  մի  շարք  այլ  դեպքերում  շարունակելով  ոտնահարել  իրավունքը,  օրենքը  և  մանավանդ  չարաշահելով  ժողովրդի  վստահությունը… Փաշինյանն  ըստ  երևույթին  չի  ուզում  հասկանալ,  որ  ես  և  շատերը  (դեռևս)  իր  համակիրներից  ենք,  բայց  իր  ամենասիրած  երեխային  էլ  ծնողը  հարկադրված   ապտակում  է,  եթե  նա  շարունակում  է  հիմարություններ  անել,  չանսալ  օգտակարը,  բարին…
բ) Փաշինյանը  չի  հասկանում,  պետական  իմաստության  բացակայության,  կամ  այլ  պատճառներով,   որ  մասնակի՝  այն  էլ  կարկատանային,  փոփոխությունն  ամբողջ  կամ  հիմնական  արատավոր  համակարգի  անփոփոխության՝  անփոփոխ  թողնելու  պայմաններում  ոչ  միայն  ոչ  մի  էական  դրական  արդյունք  չի  տա,  այլև  ավելի  կխորացնի  հակասությունները՝  երկրի,  պետության,  ժողովրդի  համար  աղետալի  հետևանքներով  հղի…
Պետք  է  հասկանալ  նաև,  որ  ճգնաժամը  ոչ  թե  սոսկ   ՍԴ-ի  շուրջն  է,  այլ  ամբողջ  երկրում,  ամբողջ պետական,  սոցիալ-տնտեսական  համակարգի  շուրջ՝  այդ  համակարգում  և  այն  կարող  է  վերացվել  կամ  գոնե  էապես մեղմվել  համակարգային  արմատական  փոփոխությամբ  միայն: Իրականում  ոչ  մի  հեղափոխություն  էլ  չի  եղել,  դա  «երեխան  էլ  է  հասկանում»,  բայց,  այսպես  շարունակվելու  դեպքում  այն  իրոք  կարող  է  լինել և  այն  էլ  ոչ  հեռավոր  ապագայում… Շատ  տհաս  պետք  է  լինել  դա  չհասկանալու  համար…
Մի  խոսքով.  Աստված  թող  բարին  կատարի.  սրանով  ավարտում  եմ  իմ  հերթական  անպտուղ…,  ուղերձը»  պ-ն  Փաշինյանին... 
 
Մալիկ  Թելունց.
իրավագետ.  իրավագիտության  դոցենտ,
Սյունիքի մարզ, գ.Խնձորեսկ
Հեռ.բջջ.՝ 094 96 07 08
07.02.2020թ.

* Այդ մասին  ես  քանիցս  իմ  առաջարկությունները  ներկայացրել  եմ  նաև  պ-ն  Փաշինյանին՝  տե՛ս  նաև  համացանցը.  ցավոք  պ-ն  Փաշինյանը  «մտածում»  և  գործում  է  Պուգաչովի  պես  և  ոչ  թե՝  Կոնֆուցիուսի… Տե՛սեք  օր.՝  հենց  իմ  անձնական  հարցով  միանգամայն  օբյեկտիվ  հիմքերով ես  անբավական  եմ  այսօրվա  ամբողջ  դատական  համակարգից.  բայց,  դա  հո  չի  կարող  խելացնորության  հասցնել  ինձ՝  խաթարել  իմ  մտածողությունն  ու  գործելակերպը… Էդ  Հրայր  Թովմասյանն  էլ  ԳՊՀ  ռեկտորի  նման  էկզոտիկ  համառություն  է  դրսևորում.  երկու  ոտը  դարձրել  է  4,  4-ը՝  8  ու  չի  գնում՝  նույնիսկ  հռչակավոր  գրիչի  հետ  կապված  պատմությունից  հետո…  Չեն  ուզում՝  մի  աշխատի,  ի՞նչ  է  եղել.  անպատվաբեր  է  «ձրի  աշխատավարձը»  ստանալը՝  մի  ստացիր,  գնա  ուրիշ  գործ  արա.  Գագիկ  Հարությունյանը  խելոք-խելոք  թողեց  գնաց.  մարդը  հասկացավ,  որ  «դինամիտի  վրա  է  նստած»՝  թողեց  գնաց  կամովին,  քեզ  ինչ  է  եղել…
* «Սերժը-մերժը»,  «Լևոն-մեվոնը»  և  մյուս.  ջհանդամը.  նրանց  նստացնելն  էլ  քիչ  է՝  այս  վիճակը  նրանց  և  նրանց  կուսակիցների  արդյունքն  է… Բայց՝  երկիրը  չվտանգվի,  նրա  ներքին  և  արտաքին  անվտանգությունը  չխաթարվի… Դա  է  տագնապահարույցը:
* Տեսե՛ք  օր.՝  ինչ  անհեթեթ  վիճակ՝  կարգ  է՝  ՍԴ-ի  դատավորները  պետք  է  ստուգեն  իրենց  առաջադրած,  նշանակած  կամ  «ընտրած»  մարմինների,  դրանց  պաշտոնատար  անձանց  գործունեության,  ընդունած  իրավական  ակտերի  օրինականությունը  կամ  սահմանադրականությունը…  կամ  ՍԴ-ի  դատավորին  որպես  մեղադրյալ  ներգրավելու  համար  պետք  է  ստանալ  նույն  դատարանի  համաձայնությունը… Այդպիսի  անբանական  վիճակները  շատ  են.  փոխանակ  այդ  կարգերը  փոխելու,  օրենքների  խախտմամբ  մարդիկ  են  կալանավորվում,  մեղադրանք  են  առաջադրվում  ևն  (լինի  դա  Ռ.Քոչարյանը,  Հ.Թովմասյանը,  թե  մեկ  ուրիշը…).  չէ  որ  դրանով  իսկ  խարխլվում  է  երկրի  իրավական  հիմքը  և  այդպիսի  պետությունը,  պետական  համակարգը  չի  կարող  երկար  գոյատևել  (ի  դեպ,  իմ  «աչքը  լույս»  Հ.Թովմասյանին  մեղադրանք  առաջադրելու՝  որպես  մեղադրյալ  ներգրավելու  համար,  համար  պետք  է  ստանալ,  ուզես,  թե  չուզես,  ՍԴ-ի  համաձայնությունը՝  2005թ.  նոյեմբերի  27-ի  փոփոխությամբ  Սահմանադրության  42-րդ,  97-րդ  և  2015թ.  Սահմանադրության  73-րդ  հոդվածի  ուժով. «մեղքս  գալիս  է» պ-ն  Փաշինյանի արդարադատության  և  մյուս  բնագավառների    կադրերի  համար… Իհարկե,  վերը  նշված  հարցում  իրավանորմերի  կոլիզիա  կա,  բայց  այն  պետք  է  լուծել,  ոչ  թե  Մակեդոնացու  նման  «Գորդյան  հանգույցը»  սրով  կտրելով,  այլ  իմաստավորված  մոտեցմամբ.  ի  դեպ  Փաշինյանի  առաջարկած  «հանրաքվեն»,  նրա  արդյունքներն  էլ  կարող  են  առ  ոչինչ  ճանաչվել.  դա  էլ  պետք  է  նկատի  ունենալ…):