Հանրապետականի սրբագրիչը

12/02/2020 15:34
Հանրապետականի սրբագրիչը

Չէ՛, Նիկո՛լ, դու լրագրող էլ չես, դու շարքային սրբագրիչ ես, իսկ ավելի կոնկրետ՝ Հանրապետականի սրբագրիչը:

Միայն դու կարող էիր մեյմունությամբ ու էժանագին տրյուկներով սրբագրեիր Հանրապետական կուսակցությանը, որ մարդիկ երանի տային նախկիններին:

Այնպես հոգնեցրիր քո զազրախոսությամբ, որ Աշոտյանի ու Շարմազանովի ելույթները մարդիկ ծայրից-ծայր լսում են ու հիանում նրանց «մտքի գոհարներով»:

Արենա հանելով Լենա Նազարյանին, սրբագրեցիր ջեբկիր Ցիբուլի աղջկան, ով իր անմարդկային սառնասրտությամբ կալանավորի մահվան պատճառը դարձավ:

Անտառաճանաչ ու լալոշ Տարոնին երանի տան, Դանիայի քաղաքացի, արդեն էլ ոչ կարգին Հայկոյի աշխատանքը տեսնելով:

Քեզ հաջողվեց անգամ սրբագրել մարդակեր Մանվելին, սրան վերագրելով «տուշոնկայի» գողությունը, այնինչ սա պետք է հրապարակային գնդակահարվեր բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղելու, նրանց մահվան պատճառ դառնալու, գույք խլելու համար:

Դու սրբագրեցիր Գալուստին, հարկայինի Գագոյին, Մելիքյան Գագոյին...

Վերջապես, սրբագրեցիր  Հրայր Թովմասյանին, մի անդեմ փոստատարի, որ շարքային չաթ...ից դարձավ պայքարող կերպար, հեղափոխական, դը Մոնտեսքյո...

Ու հիմա քեզ միայն Հանրապետականի խունտան է ասում.

«Մեր մեղքերը քեզ վրա վերցնող,

Մերսի քեզ, Փաշինյան Նիկո՛լ»...


Հ.Գ.Հիմա արդեն քիչ մարդիկ կան, որ հավատում են Հայաստանում  տեղի ունեցած «հեղափոխությանը», ու ամեն օր ավելանում են կարծիքները, որ թավիշի ետեւում կան ականջներ, որոնք ոչ բոլորի համար են տեսանելի: 

Բնականաբար, կարճ ժամանակ անց կբացահայտվեն 2018թ-ի ապրիլի դեպքերի իրական շարժառիթները եւ կազմակերպիչները, կբացահայտվեն Նիկոլի ու իր կառավարության հակապետական գործունեության այն մութ կողմերը, որոնք թաքցվել են «պարգեւավճար», «թռնող կոկորդիլոս», «կիլոյով իկռա», «Մարիամիկ VS Վանեցյան», «Աննայի գազարները» անհատական շոու ծրագրերով:

Ցավով պետք է արձանագրել, որ այդ շոուները քողարկել են Նիկոլի գունավոր կառավարության այն ազգակործան գործունեությունը, որի պատճառով հետագա սերունդները մեզ դատապարտելու են՝ տարածքային ամբողջականություն կորցնելու, ազգային գաղափարախոսությունն ու արժեքները ոտնահարելու, մեր պատմությունն ու մշակույթը ջնջելու համար, հասարակությանը շերտավորելու՝ սեւերի ու սպիտակների բաժանելու համար:

Աննա Գրիգորյան