Ի՞նչ նկատի ուներ Հովիկ Աբրահամյանը, եւ ինչու՞ է տնտեսությունը քայքայած Կրծողն ազատության մեջ

12/02/2020 14:27
Ի՞նչ նկատի ուներ Հովիկ Աբրահամյանը, եւ ինչու՞ է տնտեսությունը քայքայած Կրծողն ազատության մեջ

Տեսանյութի 10-րդ րոպեում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին ԱԺ բարձր ամբիոնից ասում է. «Դուք մի ընտանիք չեք պահել ձեր կյանքում...»... Հաշվի առնելով, որ դեռ վաղուց լուրեր են պտտվում, որ Հովիկ Աբրահամյանը «Հայկական Ժամանակ»-ի խոշոր հարկատուների թոփ տասնյակի առաջատարներից է, հարց է առաջանում. ի՞նչ է նկատի ունեցել մխչյանցի լոլիկագործը, միգուցե ակնարկել է, որ Նիկոլի ընտանիքն էլ է ինքը պահել...
Ի դեպ, Նիկոլի իշխանության գալուց հետո մի քրգործ հարուցվեց Հովիկ Աբրահամյանի ու նրա բարեկամների դեմ, մի քանի ժամանոց քրեական գործ, որը գրվեց սառույցին:
Արարատի մարզն, իր ձկնաբուծարաններով անապատի վերածաց, Հայաստանի տնտեսությանն ամենամեծ վնաս հասցրած Կրծողն այսօր ազատության մեջ է ու ոչ մի պատասխանատվություն չի կրում իր արածների համար:
Ինչու՞:
Դե բոլորը գիտեն, որ Մուկը ժուկ է, ու մարդկանց վրա «դոսյե» հավաքելու մեծ վարպետ է, ո՞վ գիտի, թե Մկան ամբարներում, ի՞նչ տեսանյութեր են պահպանվում, որոնցից այդքան վախենում է Կոլյան:

Արմեն Սարգսյան