17 օրվա ընթացքում մոտ 17.000 դոլար պարգևավճար Երևանի քաղաքապետարանում

11/02/2020 16:33
17 օրվա ընթացքում մոտ 17.000 դոլար պարգևավճար Երևանի քաղաքապետարանում

Իշխանափոխությունից հետո Նիկոլն ու իր թիմը լծված են պետական բյուջեի մսխմանը՝ անունը դնելով պարգևավճար: Այս անգամ հերթը Երևանի քաղաքապետարանինն էր: Մասնավորապես, փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևավճարներն են տրվել:

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, պարգևատրվել են քաղաքապետարանի 22 աշխատակից: Ըստ այդմ՝ 480 հազարական դրամներով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, քաղաքապետի մյուս տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարը:

265 հազարական դրամներով պարգևատրվել են մյուս պաշտոնյաները: Այսպիսով, հունվար ամսին 17 աշխատանքային օրվա համար պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 17.000 դոլար:
Փաստացի, ընդդիմադիր Նիկոլը, ով հարթակներից ջանք ու եռանդ չէր խնայում նախկիններին թալանի ու բյուջեի մսխման մեջ մեղադրելու մեջ, այսօր իր թիմի հետ միասին բռնել է նույն ճանապարհը:

Ինչքան էլ որ ցավալի է, Նիկոլենք փորձելով ժողովրդին հիմարեցնել, մսխում են այն բյուջեն, որը գոյանում է հասարակ քաղաքացու գրպանից: Այսքանից հետո, նախկիններին անդադար պիտակավորող իշխանությունը, թերևս, քաղաքական դաշտից հեռանալուց հետո կստանա հենց խաբեբաների իշխանություն պիտակավորումը:

Պարադոքս մեդիա