«1985թ-ից, Չեռնենկոյի օրից սկսած, չի թարմացվել դպրոցական գույքը»,-պատմում էին ծնողները

11/02/2020 13:39
«1985թ-ից, Չեռնենկոյի օրից սկսած, չի թարմացվել դպրոցական գույքը»,-պատմում էին ծնողները


Մեր կայքը, ծնողների բողոք-դիմումներով  բազմիցս է անդրադարձել Գեղարքունիքի մարզի, 21-րդ դարում, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում գտնվող հանրակրթական դպոցներին:Ըստ մեր հավաստի աղբյուրների, օրինակ, Լիճքի դպրոցն այդպես էլ չստացավ կառավարությունից պահանջված 19 մլն դրամը, որով կմեղմեր իր խայտառակ գոյությունը, որտեղ, անգամ աղջիկ երեխաների վերաարտադրողականության վտանգ է առկա:

Ու նմանատիպ շատ դպրոցներ:

Ընդհանուր առմամբ, երկրում  հրատապ կառուցելու թվով 400 դպրոցներ կան, որոնք քանդվում են օր առ օր: Անկողմնակալ լինելով նշենք, որ կան նաև դպրոցներ, որոնք, ի շնորհիվ՝ արդյունավետ աշխատանքի ու լավ կառավարչի, պահպանվում են ու դանդաղ զարգանում, ներկայիս դժվարին ու վատ տարիներում:Այսօր, գեղամավանցիների հորդորով, առանձնացնում ենք Գեղամավանի ակադեմիկոս՝ Աշոտ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ ուսանում է 164 աշակերտ, նախակրթարանն էլ ունի 12 սան:


-Առաջին պահից նկատեցի, որ 4-րդ դասարանում դպրոցական գույք չկա,-պատմեց դպրոցի տնօրեն Արգիշտի Վարդանյանը,- Գեղամավանցի բարերարների՝ Գրիգոր Քարամյանի և Հայկ Սիմոնյանի անձնական միջոցներով վերանորոգել ենք դպրոցական գույքը, դպրոցի դահլիճը, ճաշարանըԴպրոցում 116 մ ջրագծի խողովակ է անցկացվում:Այս հարցում  մեզ աջակցում են համայնքապետը, մարզպետը, կրթության վարչության պետ՝ Կարեն ԶազյանըԴպրոցը տան նման է, ամեն օր խնամք ու նորոգում է պահանջում, անտեսեցիր արագ կքանդվի,-հավաստիացնում է տնօրենը:

Դպրոցի մանկավարժներից մեկն էլ պատմեց, որ մանկավարժական  կոլեկտիվը երիտասարդ կադրերով է համալրված, որը կարևոր ու անհրաժեշտ նախապայման է դպրոցի համար:
Շրջեցինք դպրոցով, մաքուր ու խնամված տպավորություն էր թողնում: Միջանցքի պատերին մեր ազգի մեծերի ու հերոսների փակցված լուսանկարներն էին, որոնցով կրթվում է ներկայիս ու գալիք սերունդը:

Ի ցույց էր դրված նաև ազգայինն ու ավանդականը, տաղանդավոր գեղամավանցի  երեխաների գործերըԹարմացված էին փակցված պաստառներըՀամակարգչային դասասենյակը հագեցած էր 2 տասնյակից ավել համակարգիչներով:Շախմատի դասասենյակն՝ իր պարագաներով, կենսաբանության դասարանը մի ողջ կենդանաբանական ու բնության անկյուն էր տանում, ճաշարանում նոր սալահատակ էր խփված: Տարրական դասարանների երեխաներն այստեղ սնվում էին «Դպրոցական սնունդ ծրագրով»: Դասասենյակների ջերմությունն ապահովելու նպատակով վերանորոգվել էր կաթսայատունը:Դպրոցի բյուջեի գումարներով գնվել էր երաժշտական կենտրոն, աշակերտական սեղան-աթոռ: Անտես աչքով էլ երևում էր հետևողական աշխատանքի արդյունքը:
-Համամասնական 6 դպրոցների քննությունները մեզ մոտ անցկացվեցին,-ասաց Ա. Վարդանյանն ու քայլելով ուղեկցեց մեզ դպրոցի բակ՝  ցույց տալով 116 մ ջրագծի աշխատանքները: Տես՝ տեսանյութը:

Հ.Գ.Այս դպրոցը ղեկավարում է նորանշանակ տնօրեն, պատմ. գիտ.թեկնածու, 1 մենագրության և 25 գիտական հոդվածների հեղինակ՝ Արգիշտի Վարդանյանը:

ԳՎարյան