«Մարզպետարանի աշխատակցի անգրագիտության պատճառով մի ամբողջ համայնք տուժեց...»

10/02/2020 15:30
«Մարզպետարանի աշխատակցի անգրագիտության պատճառով մի ամբողջ համայնք տուժեց...»

-Անձնական թշնամիներից վրեժ լուծելու համա մեր երկրի վարչապետը բյուջեից միլիոներ է ծախսում: Հիմա Սահմանադրության հանրաքվեի համար բյուջեից միլիարդավոր գումար է ծախսելու, ինչ է թե իրեն չենթարկվող յոթ հոգուց ազատվի: Դրանով դու Հայաստանի քաղաքացու հոգսը կթեթեւացնե՞ս,- զայրանում են շիրակցիները,- Գազար ենք ցանել, կարկուտն եկավ ավիրեց՝ բերք չենք ստացել, մեզ ասում են՝ սերմը լավը չի եղել, է էդքանի սերմն էլ վա՞տն էր... բա բերեք փոխհատուցեք, չգիտենք էս իշխանավորների՞ հետ կռիվ տանք, թե՞ կայծակ-կարկուտի...

Ըստ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչների, համայնքում սոցիալ-տնտեսական վիճակը ավելի ծանրացավ, երբ գազարի մշակությամբ զբաղվողները չստացան սպասված բերքատվության արդյունքը։ Մարդիկ ասում են ինչպես իրենց համայնքում, այնպես էլ երկրում փոփոխություններ չկա, ինչին, որ այնքան հավատում էին ու սպասում։
-Ասենք թե գրեցիք, որ վատ ենք ապրում, ո՞վ է մտածելու գյուղացու մասին, դուք էլ գիտեք, որ ժողովրդի մասին մտածող չկա, հիմա ավելի ծանր վիճակ է։ Կարկուտից ու բնական աղետներից պրծում չունենք, ամեն տեղ կառավարությունը փոխհատուցում տվեց, բացի մեր էս քյասիբ գյուղից։ Հիմա ումի՞ց պետք է գոհ լինենք։ Ոչ ղեկավարություն ունենք, ոչ էլ երկրին տեր ու տիրական,-բողոքում են մանթաշցիները։
-Մնացել ենք կոտրած տաշտակի առաջ, անցած տարվա 450-500 կիլոգրամ ցանված գազարի սերմացուն չէր կարող բոլորինս ոչ ծլունակ լինել, չէ՞ որ յուրաքանչյուր անհատ աճեցրել է ստացել էր գազարի սերմ։ Մարզպետարանից եկած ընկերները, գյուղապետարանի աշխատակիցների հետ միասին  տեսան, համոզվեցին, որ իրոք քիչ է ծլել գազարը, լավ չի ծլել եւ տվյալ եղանակային կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով չստացանք մեր կողմից սպասված բերքը։ 

-Մարզպետարանի կողմից մասնագիտական հանձնաժողով երբեք մեր գյուղ չի եկել, չի ուսումնասիրել սերմի ծլունակությունը, եւ ընկեր Մովսես Մանուկյանը, մարզպետարանի գյուղվարչության պետը առանց հիմնավորման, ենթադրյալ կարծիքներով հիմնված ընդհանուր ձեւով լրագրողների մոտ ելույթ ունեցավ, հայտնելով, որ ոչ ծլունակության պատճառով Փոքր Մանթաշում ցանված 63 հեկտարի վրա գազարը չի աճել։ Իսկ մենք ասում ենք, ո՛չ ընկեր Մանուկյան, դուք չեք տիրապետում իրավիճակին, որեւէ աշխատանք այդ ուղղությամբ չեք կատարել, հայտարարել եք ու մտել եք մանթաշեցիների մեղքի տակ, գյուղը ձեր պատճառով կրել է 300 հազար դոլարի կորուստ։ Ու այսօր մանթաշեցու մեջքը չի շտկվում ձեր պատճառով,-փոխանցում են մարդիկ։
-Այս տարի ոչ վառելիք ենք կարողացել առնենք, ոչ էլ անասնակեր։ Ուսանողների վարձավճարների հետ խնդիրներ ունեցանք, գյուղը սահավահող համայնք է, հանրապետությունում այսպիսի հողազուրկ գյուղեր քիչ այն, որից մեկն էլ Փոքր Մանթաշն է։ Մի փոքր հողակտուրի վրա, որը բաժին է հասնում յուրաքանչյուրիս տնտեսությանը,  չգիտենք գազար՞ ցանենք, հացահատի՞կ, թե՞ ցորեն կամ կարտոֆիլ ցանենք։