Նիկոլենք խրախուսո՞ւմ են ՀՀ-ում տրասգենդերների քաղաքական ճամբարի կազմակերպմանը

10/02/2020 12:15
Նիկոլենք խրախուսո՞ւմ են ՀՀ-ում տրասգենդերների քաղաքական ճամբարի կազմակերպմանը

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն մարտի 1-3-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է տրանսգենդերների ճամբար: Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ղեկավարն է հանդիսանում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, ով ԱԺ-ից հայտարարեց, որ պատմություն է կերտելու:

Այս ամենն արդեն անցել է ցինիզմի սահմանները, քանի որ վերջիններս հրապարակել են հայտարարություն նաև այն մասին, որ իրենց կազմակերպած դասընթացները նպատակ են հետապնդում խթանել տրանսգենդեր համայնքի կարողությունների հզորացումը և բարելավել տրանսգենդերներ համայնքի ներգրավվածությունը քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում:
Ի՞նչ է ստացվում արդյունքում. այսօր այս մարդիկ ճամբարներ են իրականացնում, որպեսզի հետագայում տրանսգենդերները ոգեշնչվեն և սկսեն ծավալել լայնամասշտաբ գործողություններ՝ ձևավորելով կուսակցություններ, քաղաքական շարժումներ ու այս ամենի արդյունքում պղծեն մեր ազգային արժեհամակարգը:

Սորոսական հիմնադրամներից սնվող այս կազմակերպությունների խայտառակ գործողությունները չեն զսպվում, այլ մի բան էլ հովանավորվում են գործող իշխանության կողմից:

Չնայած ի՞նչ զսպելու մասին կարող է խոսք գնալ, երբ երկրի վարչապետը ԱԺ ամբիոնից պատմում էր իր ու գեյի սրտաճմլիկ հանդիպման մասին:

Ի վերջո, այս ամենը օր առաջ պետք է կանխվի եթե ոչ իշխանության, ապա ՀՀ քաղաքացիների կողմից և չպետք է թույլ տալ, որ այս այլանդակությունները շարունակական բնույթ կրեն՝ վտանգելով մեր երեխաների ապագան և մեր երկրի արժեհամակարգը: Այս ամենից հետո նախկիններին պիտակավորող Նիկոլենք ժողովրդի կողմից ստանալու են ԼԳԲՏ-ների իշխանություն պիտակը:

Պարադոքս Մեդիա