Մրցանակը՝ Ջոկերին

10/02/2020 12:07
Մրցանակը՝ Ջոկերին


Փետրվարի 9-ին, Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում, կայացավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը:

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» հեղինակավոր մրցույթի «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկը հանձնվեց Խոակին Ֆենիքսին՝ «Ջոքեր» ֆիլմում դերակատարման համար:

Ֆենիքսը նշեց, որ տարիներ շարունակ եղել է եսասեր ու երկրորդ հնարավորություն չի տվել շատերին: Իսկ հիմա շնորհակալ է բոլոր ներկաներին, որոնք օգնել են իրեն: «Միմյանց աջակցելը մարդասիրության լավագույն դրսևորումներից է: Եղբայրս մի առիթով ասաց, որ աշխարհը կարելի է փրկել սիրո միջոցով»,- արձանիկը ստանալիս շեշտեց դերասանը:
Ֆենիքսի հետ միասին այդ անվանակարգում մրցում էին Անտոնիո Բանդերասը՝ «Ցավ և փառք» ֆիլմով, Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Մեկ անգամ …Հոլիվուդում» ֆիլմով, Ադամ Դրայվերը՝ «Ամուսնական պատմություն» կինոնկարով, Ջոնաթան Փրայսը՝ «Երկու Պապ» ֆիլմով:
«Ջոքեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ Ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծ»-ը։ Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Ռուսաստանում ՝ հոկտեմբերի 3-ին: Այն 2019 թվականի ամենաշատ գումար վաստակած ֆիլմերի ցանկում է: