Արթուր Թվմասյան. «Եկել են քո տունը քանդում են, դու էլ ճանապարհ ես բացում քո տունը քանդողների առջև»

10/02/2020 11:32
Արթուր Թվմասյան. «Եկել են քո տունը քանդում են, դու էլ ճանապարհ ես բացում քո տունը քանդողների առջև»

Առավոտ լուսով եկել էմ ասեմ, թե ինչ միամիտ ժողովուրդ ունենք. Ձեզ թվում է, որ հանրաքվեն Նիկո՞լն է որոշել, Արմենն էլ ստորագրել հա՞, չէ՛, պետք է հիասթափեցնեմ Ձեզ, ասեմ ավելին՝ Նիկոլն ո՞վ է որ տենց լուրջ հարց որոշի, սցենարը գրողները արդեն վաղուց որոշել են ու անգամ քվեարկության արդյունքների արձանագրություն էլ է հայտնի, ինչքան կողմ և ինչքան դեմ է լինելու: Ժողովուրդը դարձել է խաղալիք սրանց իշխանության բերողների ձեռքում:
Հ.Գ. Եկել են քո տունը քանդում են, դու էլ ճանապարհ ես բացում քո տունը քանդողների առջև. Սթափվե՛ք, քանի շատ չեն քանդել: