ԲՀԿ֊ն ջայլամային քաղաքականություն է դրսեւորում

08/02/2020 23:00
ԲՀԿ֊ն ջայլամային քաղաքականություն է դրսեւորում

ԲՀԿ-ի այս ջայլամային քաղաքականությունը, արդյո՞ք չի բերի մի արդյունքի, որ երեկվա կատարված սահմանադրական կատաստրոֆան սկիզբն է ձեր վերջաբանի։

Եթե հանրաքվեն կայացավ և դրական արդյունք ունեցավ, ապա Արցախյան հարցին , ստամբուլյան կոնվենցիային, հաջորդելու է սեփականության վերաբաշխում ՝ կոնկրետ ուղղված ԲՀԿ-ին:

Ինչքան էլ քաղաքականությունը բարձրակարգ պոռնկություն է , բայց ունի իր բացարձակ ճշմարտության սանդղակը ՝ Ազգային գաղափարն ու Ազգային շահը :

Գուցե սխալ եմ հասկացել ձեր քաղաքական մանյովրը , Աստված տա սխալված լինեմ , անկեղծ ներողություն կխնդրեմ...

Հիշեցնենք՝

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բանակցել է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախօրեին ընդունված օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան համատեղ դիմելու հարցի շուրջ:
«Բարգավաճ Հայաստանը» մերժել է Մարուքյանին: Նման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրությունը, ինչը հնարավոր է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի համաձայնության դեպքում»:

Աշոտ Գեւորգյան