Ո՞վ է Արտակ Բեգլարյանը, եւ ի՞նչ տողատակ ուներ նրա հայտարարությունը

07/02/2020 20:24
Ո՞վ է Արտակ Բեգլարյանը, եւ ի՞նչ տողատակ ուներ նրա հայտարարությունը

Երբ այս անձնավորությունը հայտարարել էր, որ ադրբեջացիները կարող են ստանալ Արցախի քաղաքացիություն և մասնակցել ընտրություններին, ճիշտ է՝ նյութը գցեցի, բայց մի թեթև կասկած ունեի, որ հանդես կգա հայտարարությամբ և կա՜մ կհերքի իր ասածը, կա՜մ կասի սխալ ձևակերպում եմ արել, բայց ո՜չ, ինքը դա չի անի, քանի որ այդ հայտարորությունը հենց հատուկ էլ արված է։ Հիմա ուշադրություն՝
1.Սովորել է Լոնդոնի ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ քոլեջում։
2.Սովորել է Ֆլետչերում՝ Թավթս,ԱՄՆ։
3. Եղել է վարչապետ Արայիկի օգնականը։
4. Մտել է Արցախի ՄԻՊ կառույց։
5. Արցախի ԱԺ֊ի կողմից նշանալվել է Արցախի ՄԻՊ։
5. HSBC բանկում էլ աշխատել է ( սա այն բանկն է սորոսական, որը հովանավորել էր մեր թավշյա գործընթացը)
5. Արցախի ԱԺ֊ի կողմից նշանալվել է Արցախի ՄԻՊ։
5. HSBC բանկում էլ աշխատել է ( սա այն բանկն է սորոսական, որը հովանավորել էր մեր թավշյա գործընթացը)
Որ չեն ասում դու հանգիստ եղիր, հեսա Ադրբեջանը քանդում ենք ու էրզրումում էլ քեզ դաչա ենք տալու... դե կորեք է:

Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ-ն՝ Արտակ Բեգլարյանը արձագանքել էր Ադրբեջանի ԿԸՀ-ի այն հայտարարությանը, թե  Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:

«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,-«Թվիթերի» իր միկրոբլոգում նշել էր Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, նաեւ, որ2020-ի ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին:

Արմեն Արգինյան