Ախր շատ պրիմիտիվ եք...

07/02/2020 16:20
Ախր շատ պրիմիտիվ եք...

Ինձ թվում է այս էժանագին սցենարով նկարահանված "Ժողովրդի վարչապետը երեխաների կուռքն է" տեսահոլովակի սցենարիստները Հնդկաստանի "Բոլիվուդից" են կամ էլ վարչապետի աշխատակազմում աշխատող PR-շչիկները չեն ուզում, որ Փաշինյանը որպես երեխաների կուռք հետ մնա Հիտլերից, Լենինից, Ստալինից, Կիմ Իր Սենից ու նրա ժառանգներից, Սադամ Հուսեյնից և այլ բռնապետերից, ովքեր ևս շատ "սիրված" էին և "սիրում" էին երեխաներին և բազմաթիվ այսպիսի սցենարներով լուսանկարներ և տեսահոլովակներ ունեն նկարահանված...
Ախր շատ անտաղանդ ու պրիմիտիվ են պարոն Փաշինյանի PR-շչիկները...Այդ կինը երկու ոստիկանի ուղեկցությամբ հատուկ կանգնած էր երեխայի հետ ու սպասում էր վարչապետի դուրս գալուն կառավարության շենքից...Ավելին, տիկինը հենց ինքն է ուղղորդում երեխային դեպի վարչապետը, իսկ նրա թիկնազորն էլ բացարձակ չզարմացավ այդ ամենից...Գոնե խառնվեին իրար, կանգնեցնեին երեխային, որ այսքան բացահայտ չերևար, որ այդ ամենն էժանագին շոու է...
Ինչպես դիլետատն կային, այդպես էլ մնացել են, բայց քանի դեռ "պողոսները" հավատում են այս ամենին, այս խեղկատակ շոուները սերիալի պես դեռ շարունակվելու են...


Գագիկ Համբարյան