ՀԱՅԿԱԿԱՆ երկու պետությունների հետագա գոյատևությունը դրված է շատ վտանգավոր հարցականի տակ

05/02/2020 18:04
ՀԱՅԿԱԿԱՆ երկու պետությունների հետագա  գոյատևությունը դրված է շատ վտանգավոր  հարցականի տակ

Սկզբից, ի սփյուռս աշխարհի հայերի հայտարարեց, թե "Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին, որպես առանձին բանակցող սուբյեկտ"։

Հետո աշխարհի ազերիներին աչքալուսանք արեց, հայտարարելով, թե  "ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բխի նաև Ադրբեջանի ժողովրդի շահերից"։

Այդ մանիպուլյացոն ելույթն  իրեն թելադրել էին  ՀՀ֊ում  ԱՄՆ  դեսպանատնից, ստուգելու հայերի "բերնի գոլը"։

ՀՀ֊ում և ընդհանրապես սփյուռքում, չստանալով զանգվածային խոշոր  դժգոհությունների ալիք այդ հայակործան ծրագրի դեմ, հասկացան, որ իրենք  գործ ունեն быдло-ի հետ, այլ ոչ թե հավաքական մտածող զանգվածի։

Որից հետո, Բաքվում ԱՄՆ֊ի դեսպանին հանձնարարեցին հանդիպել այսպես կոչված "Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի" հետ այն ժամանակ , երբ  Ժնևում ազերների ԱԳՆ֊ի հետ ՀՀ ԱԳՆ֊ն 13 ժամ բանակցում էր հենց  այդ հարցի շուրջը։ Հիմա հասկացա՞ք, թե որտեղից է գալիս արևմտյան լրտես՝ Լևոնի հոգեզավակ՝ Նիկոլի ".....պետք է բխի  Ադրբեջանի ժողովրդի շահերից" տվայտանքները։ Հիմա հասկացա՞ք թե այդ թավշյա լրտեսն ի՞նչ կարգավիճակով էր ցանկանում բերել բանակցային սեղան։ Տեսնու՞մ եք ինչ ճղճիմ կեղտոտ մեթոդներ են օգտագործում։

Հ.Գ. ՈՒշադրություն դարձրեք այս կարևոր հանգամանքների վրա և կհամոզվեք, որ ՀՀ֊ն օկուպացված է միջազգային լրտեսների կողմից  և  ՀԱՅԿԱԿԱՆ երկու պետությունների հետագա  գոյատևությունը դրված է շատ վտանգավոր  հարցականի տակ։

Մեսրոպ Մուսայելյան