Մեղրաձորի ավագանին շրջանցե՞լ է օրենքը. «Մենք փորձաճագար չենք»

05/02/2020 13:22
Մեղրաձորի ավագանին շրջանցե՞լ է օրենքը. «Մենք փորձաճագար չենք»


Կոտայքի մարզի Մեղրաձորի բնակիչները հայտնում են մեր կայքին, որ իրենց համայնքի ավագանիները շրջանցել են օրենքն ու ամբուլատորիայի տնօրեն նշանակել համապատասխան կրթություն չունեցող՝ 24-ամյա՝ Անի Գևորգյանին:
Ըստ բնակիչների, ավագանիներին աջակցել  ու կանաչ լույս է վառել մարզպետարանի սոցիալական, առողջապահության վարչության պետ՝ Անի Չիլինգարյանը, քանի որ, Անի Գևորգյանի հայրը հանքերի շահագործման գործադիր տնօրենն է:

Համայնքում շշուկներ կան, որ հայրը մի փեշ փող է մուծվել մարզպետարանի վերնախավին:
-Այս մի մատ աղջիկը, 2017թ. ավարտել է բժշկական համալսարանի գաստրոէնդրոլոգիական բաժինը, և միայն ԲԿ-ներում իրավունք ունի աշխատել, որպես ստամոքսաաղիքային նեղ մասնագետ:

Որպես ընտանեկան բժիշկ աշխատել է ընդամենը 7 շաբաթ: Չունի մասնագիտական ստաժ,-բողոքում էին մեղրաձորցիները,-հիմա էլ ոգևորված անասելի հաջողությունից, ուզում է սոնոգրաֆիայի ապարատ տեղադրել, փորձեր անել գյուղացիների վրա, մենք հո փորձաճագար չե՞նք, այս աղջկա համար:Այս խնդիրը բարձրացրեք, HZHAM.am ջան, թող պատկան մարմինը զբաղվի, մենք էլ այս անփորձ էրեխուց ազատվենք,-խնդրում էին մեղրաձորցիները:
Հ.Գ. 1 Մեզ չհաջողվեց կապ հաստատել նորանշանակ տնօրեն՝ Անի Գևորգյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար:
Հ.Գ. 2 Հիշեցնենք, որ Մեղրաձորը համարվում է խոշորացված համայնքՕրերս մարզպետ՝Ռ.Պետրոսյանը «տուն է ուղարկել» համայնքապետ ընտրված Կառլեն Հովհաննիսյանին և համայնքապետի ԺՊ նշանակել դեղնակտուց  ՔՊ-ական՝ Նարեկ  Հարությունյանին, որպեսզի այս անփորձ տղան համաչափ զարգացնի խոշորացված, փնջային համայնքները:Նիկոլի ջուջուլիկի ուղեղում դուռ չկա:
Եփած հավերի ծիծաղի ձայներ լսեցի:
Ամալյա Սահակյան