ՀՀ նախագահը հանդիսանում է ՀՀ երրորդ հանրապետության սուսիկ -փուսիկ գերեզմանափորը

05/02/2020 11:33
ՀՀ նախագահը հանդիսանում է ՀՀ երրորդ հանրապետության սուսիկ -փուսիկ գերեզմանափորը

Նախագահ կոչեցյալ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց և իր ստորագրությամբ օրենքի ուժ տվեց ևս մի շարք ազգադավ օրենքների, որոնք իբր թե ընդունել է խոզապահ Նիկոլն իր բոլուկով....
Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի՝ Պոնչի մասով ցանկացած քննադատություն սոցիալական ցանցերում անտեսվում է:
Չեմ հասկանում Դուք ինչու՞ եք սիրում կամ տարված նրանով։ Իսկ ավելի ճիշտ, ինչու՞ եք այդքան ատում Նիկոլին և սիրում Արմեն Սարգյանին, բայց չէ՞ որ երկրի Ձեր պատկերացրած կործանմանը հավասարաչափ մասնակցում է նաև Արմեն Սարգսյանը։
ՔՊ֊պատգամավորները՝ Ձեր հայհոյանքների ներքո ազգադավ օրինագիծ են մտցնում ԱԺ, հետո Նիկոլի գլխավորությամբ և Ձեր հայհոյանքների ներքո այդ օրինագծերը դառնում են օրենքներ, բայց չգիտես թե ինչու՞, Ձեր ծափողջույնների ներքո Արմեն Սարգսյանն այդ ազգադավ օրենքների տակ դնում է իր ստորոգրությունը և որից հետո միայն այդ օրենքները մտնում են ուժի մեջ և դուրս է գալիս այնպես, որ ՔՊ֊ն Նիկոլի հետ ընդունում է, իսկ Պոնչը՝ հաստատում, ասել կուզե ՔՊ֊ի՝ Նիկոլի գլխավորությամբ մասնակցությունն այդ սրիկայություններին ընդամենը 50% է, մնացած 50%ը բաժին է ընկնում հենց Արմեն Սարգսյանին։
Եթե հաշվի առնենք այն, որ Նիկոլը որևէ բանի կարող է համաձայն չլինել, բայց ԱԺ-ն նրան չլսելով ընդունել է, ապա Նիկոլի մասնաբաժինը յուրաքանչյուր կատարվող սրիկայությանը, կազմում է 25%։
Լա՛վ, գրողը տանի Ձեզ, այդ ո՞նց է լինում, որ 25% մասնաբաժնով սրիկային հայհոյում եք, բայց պառկում եք 50% մասնաբաժնով Պոնչի տակ ։
Մտածում եք, որ կարող եք ինձ ֆռռացնե՞լ և դա բացատրել նրանով, որ չի՞ կարող չստորագրել... բա, գիտես, եթե չստորագրի, ապա ցույցեր կանի, չգիտեմ՝ ինչ, դրան էլ կհանի և մի լծակ ունենք հետևելու և ի՞նչ կանենք մենք...
Իսկ ինչի՞ չի կարող չստորագրել ո՞ր... բա Հրայրը ո՞նց է դեմ է գնում...
Լա՛վ, հլա թող մի հատ փորձի ընդդիմանալ ու եթե ցույց անի, էլի մի տեղ հավատամ...
Ու Դուք էլ մտածու՞մ եք, որ ինչ-որ մի բերդի կռիս, գռուի ռազվեդչիկին, անգլիական թագի պահապան և 300֊ի անդամ, Քիսինջերի քոծ Արմենչիկին կարո՞ղ է ազատել աշխատանքից, հա՞...

Հիմա չեմ հասկանում. Հակահեղափոխականների 90%֊ը ֆիլմի մե՞ջ են, թե՞ դեբիլ են, թե՞ իրենց դեբիլի տեղ են դնում...
Ես այսքան ժամանակ մի լրատվամիջոց եմ տեսել, որ դրան քննադատի ու փաստորեն բոլորը սրա հետ են, կամ սա է բոլորի հետ....
Բայց ինչ՝ ճիշտը տեսնող, բայց մեզ էշի տեղ դնող մարդ դուրս եկանք.... ո՞նց էլ մենք մեզանից չենք զզվում.....

Ի դեպ, այս թեմայի վերաբերյալ ՖԲ մի օգտատերերից մեկի՝ Սաշա Ասատրյանի գրառումը մեջբերեմ.
Երբ ,դեռ նոր - նոր շրջանառվում ու քննարկվում էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը ,որպես ՀՀ նախագահ և ոմանք նրան համարում էին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երբևե առաջ քաշված կադրերից լավագույնը, ես ՖԲ -ում կատեգորիկ գրառում կատարեցի .
-- Երանի թէ Արմեն Սարգսյանը Սերժի պրոյեկտը լիներ:
Փորձեք հարցնել ձեզ, ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր համար որպես անձ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը:
-- նախագահի աշխատավարձով տու՞ն է պահում:
-- Իր կենսագրությունն է հարստացնու՞մ :
-- Հնարավորությու՞ն է ստացել աշխարհ տեսնել:
...կամ նման կարգի մի այլ բան :
Իհարկե դրական պատասխանը առնվազը ծիծաղելի կլիներ:
Ուրեմն ինչու՞ է թուքումուր ուտում, այն էլ գիտակցաբար:
Ինչու՞ է իր հիմնական գործառույթի ՝ ՀՀ Սահմանադրության երաշխավորի պարտականության կատարմանը այդպես պասսիվ ու անտարբեր վերաբերվում:
Սա հականալու համար նախ հիշենք ,որ 2018 թ. գարնանը նա շատ էլ ակտիվ էր , միջնորդ էր դարձել Նիկոլի և Սերժի միջև:
Ինչու՞ էր ակտիվ:
Որովհետև իրականացնում էր իր միսիայի առաջին էտապը ՝
-- ապահովել անցնցում իշխանահանձնումը:
Իսկ հետո, Սահմանադրության ցանկացած ոտնահարման հանդեպ, սուտ կույրի դեր ստանձնեց այն պահից ,երբ Նիկոլը ուղղեց իր իսկ վրիպումը ,կապված Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցի հետ:
Իսկ նրա միսիայի հիմնական գործառույթը հասկանալու բանալի կարող է հանդիսանալ իր կատարած մի վրիպումը: Մի կարճ ռեպլիկ ՝
-- գուցե 4 - րդ հանրապետության 1- ի՞ն նախագահ:
Այս արտահայտությունը նշանակում է, որ երրորդ հանրապետությունը պետք է մեռնի : Ու քանի որ երրորդ հանրապետությունը ծնվել է Արցախի շնորհիվ ,նա կարող է մեռնել ,երբ կմեռնի Արցախի հանրապետությունը: / կարիքը չեմ տեսնում շարադրել այս կոնտեքստում ոչ Սասուն Միքայելյանի ,ոչ Նիկոլի և ոչ էլ այդ թիմից որևէ մեկի ցանուցիր արված հրապարակային հայտարարությունները.../
ՀՀ նախագահը հանդիսանում է ՀՀ երրորդ հանրապետության սուսիկ -փուսիկ ոչ այնքան գերեզմանափորը ,այդ դերը վարչապետինն է ,որքան թաղման արարողության կորդինատոր կազմակերպիչը:
Երբ է նախատեսվում դա իրականացնել :
Արցախի նախագահական ընտրությունների ,ավելի կոնկրետ ետընտրական սրացումների ժամանակ...


Արմեն Արգինյան