Ասք՝ ծակքարեցու, պետական գողի, ընչաքաղց ստամոքսի ու Լիճքի փլվող դպրոցի մասին

03/02/2020 16:08
Ասք՝ ծակքարեցու, պետական գողի, ընչաքաղց ստամոքսի ու Լիճքի փլվող դպրոցի մասին

Քաղաքական ետնաբեմերում, տոնական այս օրերին, շշուկով պատմում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի չլսված ու չտեսնված ամանորյա գերճոխ սեղանի մասին: Պետական այս գողն, ով ամանորին ընդառաջ, 113 մլն դրամ պարգևավճար էր պոկել պետական գումարներից ու մեջ-մեջ արել աշխատակիցների միջև՝ առյուծի բաժինը պահելով իրեն, ըստ ականատեսների, պարզվում է, հագուրդ տալով ընչաքաղցությանը՝ մի ողջ բնամթերքների շուկայի է վերածել սեփական բնակարանի տոնական 5 հարկանի սեղանը:

-Մաշկված գոճին ու թռչնատեսակները մի կերպ էին երևում զարդարված «գունավոր զոնտիկների» տակից,-պատմում է ականատեսը,- Իսկ  ա՛յ՝ Լիճքի հիմնական դպրոցն իր անմխիթար ու փլուզվող վիճակով ուշադրության չարժանացավ Աժ-ի կողմից, որին խնդրանքով դիմել էր դպրոցի տնօրինությունն՝ ակնկալելով 19 մլն գումար՝ վերանորոգման համար:


Հ.Գ. 1 Ծակքարեցի Գնել Սանոսյանն, ըստ մեր զրուցակցի, հաճոյանալով վարչապետ Նիկոլի կնոջը՝ արտերկրների մեծահարուստ մարտունեցիների շրջանում դրամահավաքության քարոզ է տանում՝ հօգուտ Աննա Հակոբյանի հիմնադրամների: Պատահական չէր նաև վերջերս նրա և Աննա Հակոբյանի  հետ զորամասներում միասին հայտնվելն ու էկրաններից երևալը, որը դիտարկվում էր, որպես դրամահավաքությանը խթանելու լիարժեք փաստ:

Հ.Գ.2 Գնել Սանոսյանի թալանչի լինելու մասին փաստում են նաև Հյուսիսային համալսարանում ուսանած Գեղարքունիքի տարածաշրջանի շրջանավարտները, որոնք քննության գնահատականներ ստացել են բացառապես միմիայն պահանջված կաշառք գումարի դիմաց:

Նարինե Հասրաթյան