Մարզպետի անգրագետ կարգադրությունները ծիծաղի առարկա յուրայինների շրջանում (Փաստաթղթերը՝ լուսանկարներում)

03/02/2020 15:25
Մարզպետի անգրագետ կարգադրությունները ծիծաղի առարկա յուրայինների շրջանում (Փաստաթղթերը՝ լուսանկարներում)

Երիցս սխալվել է աստղագետ ու գիտնական Նոստրադամուսը՝ կանխատեսելով, որ 2008թ-ից մայրիշխանությունն է սկսվելու եւ տեւելու է 10 տարի: Արի ու տես, որ ֆրանսիացի պայծառատեսը չի կարողացել «հասնել» մեր օրեր ու տեսնել, թե ինչպես է Արարատյան դաշտավայրի սիրտը համարվող Արարատի մարզը հենց 2018թ-ից անցնում կանանց կառավարմանը:
Բանն այն է, որ քայլած Գարիկ Սարգսյանի «մորքուրի հարսը»՝ օրերս մարզպետարանի աշխատակազմի քարտուղար ընտրված Լիլիթ Միրզախանյանը, ով ըստ պնդումների, նաեւ սիրային մտերմություն ունի Գարիկի հետ, երկու տարի աշխատելով մարզպետի օգնական, փաստացի կառավարում էր մարզը՝ իրեն ենթարկեցնելով մանկամիտ Գարիկին:
Ըստ մարզպետարանի մեր աղբյուրների, Գարիկ Սարգսյանի մտքի գոհարներն ու սկանդալային պատմություններն ավելի շատ ուրախացրել են Լիլիթին, ով մեկ անգամ չէ, որ նեղ շրջապատում անկեղծացել է, որ Գարիկի թույլ տված սխալներն օգնում են իրեն՝ մարզպետի վրա ունեցած ազդեցությունն ամրապնդելու համար:
Վերջապես՝ հունվարի 29-ին, մարզպետին հաջողվեց դեկտեմբեր ամսին քաղծառայողի մրցույթը տապալած Լիլիթ Միրզախանյանին անցկացնել մարզպետարանի գլխավոր քարտուղարի  թափուր պաշտոնի համար մրցույթում:  Ինչը ենթադրում է, որ մարզի փաստացի կառավարիչը ստացավ իրավաբանական գրանցում:
Վերը նշված աղբյուրի փոխանցմամբ, նոր պաշտոն եւ լիազորություններ ստացած Լիլիթ Միրզախանյանը ողջ օրը փակվում է իր առանձնասենյակում, մարզպետի օգնական, իրավաբան Մարո Մարգարյանի հետ ու քննարկում են մարզպետի անգրագետ կարգադրություններն ու բարձր ծիծաղում:
Հ.Գ.-1 Ստորեւ ներկայացնում ենք մարզպետի ծիծաղի առարկա դարձած կարգադրությունների մի չնչին մասը, եւ հանձնում մեր ընթերցողների դատին:


Հ.Գ. -2Նշենք, որ Մարո Մարգարյանը, ով համարվում է մարզպետարանի քայլած պաշտոնյաների հավաքական ուղեղը, եւ հուշարարը, արկածախնդրությամբ ու չարաճճիություններով չի զիջում Լիլիթ Միրզախանյանին, համարվում է ալերգիայով տառապելու կեղծ փաստաթղթով բանակից թռած, մարզպետարանի ՏԻՄ վարչության ԺՊ Արթուր Մկրտչյանի մտերմուհին:
Մարզպետարանը խրախճանքների վայր դարձրած քայլածների խմբի մյուս արկածները՝ հաջորդիվ...


Արմեն Սարգսյան