Նիկոլը գնում է քաղաքացիական պատերազմի՞

03/02/2020 12:35
Նիկոլը գնում է քաղաքացիական պատերազմի՞

Կա՞ մեկը, որը որ կարծում է, թե հայն ու ազերին կարող են հանգիստ ապրել անկախ Արցախում, Ադրբեջանի կազմում գտնվող Արցախում, կամ՝ Հայաստանի կազմում գտնվող Արցախում։
Պարզից էլ պարզ է, որ Անդրկովկասում վերջնական խաղաղություն կհաստատվի միայն ա՛յն դեպքում, և Ադրբեջանը կխախանդվի միայն ա՛յն դեպքում, եթե Արցախը լինի գոնե երրորդ երկրի կազմում...
Պարզից էլ պարզ է, որ հայն ու ազերին կողք֊կողքի կարող են ապրել միայն երրորդ երկրի կազմում, օրինակ՝ ոնց ապրում են Թբիլիսիում, Կիևում, Տամբովում, Իրկուտսկում և այլն...
Հիմա՝ եթե ժնևում պայմանավորվել են երկու ազգերի՝ Արցախում համատեղ ապրելու գոտիների ստեղծման մաաին, ապա կասկած չկա, որ Արցախն արդեն պայմանավորվածություններով Ռուսաստանի կազմում է... այլ տարբերակ՝ ըստ այս նախագծի, գոյություն չունի։
Փաստորեն Արցախը գնում է, կամ՝ արդեն գնացել է և մնում են իրավական ձևակերպումները...
Իսկ ո՞րն է իրավական ձևակերպումը. դա հանրաքվեն է և շատերն են ենթադրում, որ գործընթացը երկփուլանի է՝
1. Համատեղ բնակեցում։
2. Համընդհանուր ռեֆերենդում։
Այն, որ մի 30 տարվա ընթացքում, թուրքերը՝ իրենց արգանդով կհեղեղեն Արցախը, դա թողնենք մի կողմ, խոսենք այն մասին, որ նրանք, ովքեր մտածում են, թե գործընթացը երկփուլանի է և համատեղ բնակեցումին պետք է հաջորդի հանրաքվեն, այդ մարդիկ չարաչար սխալվում են...
Մինչև հանրաքվեն տրամաբանորեն մի փուլ էլ պետք է լինի՝ Նիկոլը ստիպված է արյուն թափել... քաղաքացիական բախումներով արյուն թափել, որպեսզի ապահովի ՀԱՊԿի զորքի օրինական մուտքը Արցախ, որից հետո միայն բնակեցում և հանրաքվե։
Եթե արյուն չթափվի և ՀԱՊկի զորքը չմտնի, երաշխիք չկա, որ խաղաղ բնակեցում և դրան հաջորդող հանրաքվե կլինի....
Հ.Գ. Չեք նկատե՞լ, թե՞ չեք ցանկանում նկատել, որ Ժնևի բանանցությունների նախօրեին Նիկոլը մեկնել էր Արցախ..
֊Կարծում եք թե չե՞ն զրուցել այն թեմայի շուրջ, թե Ժնևում Զորիկը ի՞նչ պետք է պայմանավորվի....
Ի՞նչ է դուրս գալիս. ստացվում է այնպես, որ Արցախի ղեկավարությունն իմացել է, թե Զորիկն ինչի շուրջ պետք է բանակցի և այստեղ կասկածելին միայն այն է, թե Նիկոլն էր գնացել տեղյակ պահի, թե Զորիկն ի՞նչ է անելու, թե՞ Նիկոլին էին կանչել, որ ցուցում տան, թե Զորիկը ի՞նչ պայմանավորվի...
Մի խոսքով՝ հուսամ, որ հասկացաք, թե ինչ եմ ասում:
Արմեն Արգինյան 01.02.2020թ