Հրատապ.Առողջապահության ոլորտը լուրջ վտանգի տակ

01/02/2020 18:49
Հրատապ.Առողջապահության ոլորտը լուրջ վտանգի տակ

Բաց նամակ բոլոր ԶԼՄ - ներին,

Հասարակական Կազմակերպություններին,

Իրավապաշտպան կազմակերպություններին               
Բավականին երկար ժամանակ է,ինչ քննարկվում է ծննդատներ, ծննդաբերական բաժանմունքների գործունեության դադարեցման թեման:

Ամենաաբսուրդային վիճակում է գտնվում Աչաջուր ԱԿ - ի ծննդաբերական բաժանմունքին վերաբերվող մեկնաբանությունները: Այսօր առողջապահության նախարարի տեղակալ `Արտյոմ Սմբատյանը հերթական անգամ կոչով հանդես է եկել ,որ դադարեցման նպատակը բուժօգնության բարելավումն է,որ ծննդալուծման վատ ելքերի կանխումն է:

Մեջբերում եմ անում նրա խոսքերը . «Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը»:

Ելնելով այս ամենից ,կոչեմ եմ անում բոլոր ԶԼՄ- ներին,հասարակական գործիչներին ,իրավապաշտպան կազմակերպություններին անցկացնել  հետազոտություն-հետաքննություն՝ պարզելու համար ,թե նորածնային մահեր և ծննդկանի մահեր որ կենտրոններում են գրանցվում և դրանց պատճառները:

Համեմատել այդ կենտրոնների հագեցվածությունը Աչաջուր ԱԿ - ի հետ:Եվ ասեմ ,եթե Կորյուն Նահապետյանը աշխատեր նման հագեցված կենտրոններում ,վստահեմ ,որ մահվան ցուցանիշը ավելի ցածր կլիներ:

Ավելացնեմ ,որ Արտյոմ Սմբատյանը եղել է հարկային տեսուչ և  բժիշկ չէ ,չի հանդիսանում որպես առողջապահական կազմակերպիչ  և չէր կարող տալ նման եզրակացություն:Հավելեմ ,որ չկա կառավարության որոշում և լիցենզիայի կասեցում:

Նունե Ներսիսյան