Սոֆիա Հովսեփյանը կոռուպցիայի հովանավո՞ր

01/02/2020 14:46
Սոֆիա Հովսեփյանը կոռուպցիայի հովանավո՞ր

Ապրիլյան տեղափոխությունից հետո Շիրակի մարզը դարձավ կռվախնձոր երկու քայլածների՝ Կարեն Սարուխանյանի ու Սոֆիա Հովսեփյանի միջեւ: Այս երկու «հեղափոխականներն» նպատակ ունեն մարզի ենթակառուցվածքների ղեկավարների միջոցով հասնելու յուրայինների թվի առավելության՝ մեկը մյուսի հանդեպ: Սակայն երկուսի դեպքում էլ, միայն քանակ են ապահովում, որակ չկա: Սակայն միայն քաղաքական նկրտումները չեն, որ շահագրգիռ են դարձրել այս երկուսին:

Ինչպես մեր աղբյուրն է պնդում, տարբեր պաշտոններում նշանակումներ անելով, արդեն պատգամավոր դարձած Կարեն Սարուխանյանն ու Սոֆիա Հովսեփյանը ֆինանսական շահ են հետապնդում:
Օրինակ, Արթիկի հիվանդանոցի տնօրենը, ում նշանակման հովանավորը Սոֆիան է, մեկ անգամ չէ, որ անկեղծացել է, որ Սոֆիայի ախորժակը մեծ է ու հազիվ է կարողացել նրա «բերանը քաղցրացնել»: Իսկ որպեսզի իր ծախսած գումարը փակի, նորաթուխ տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը կոռուպցիոն սխեմա է մշակել:
Մասնավորապես, հիվանդանոցի տնօրենը բուժաշխատող թոշակառուների աշխատանքային պայմանագիրը 6 ամսով երկարացնում է՝ այդ վեց ամիսներից մեկ ամսվա աշխատավարձն իրեն պահելով: