«Նախկինում պետությունը վառելիքն ու սերմացուն սուբսիդավորում էր, հիմա զրկված ենք ամեն տեսակի աջակցությունից»

01/02/2020 13:39
«Նախկինում  պետությունը վառելիքն ու սերմացուն սուբսիդավորում էր, հիմա զրկված ենք ամեն տեսակի աջակցությունից»

Բնությունը գյուղացիական տնտեսություններին այս տարի եւս տհաճ անակնկալ է մատուցել։ Հացահատիկի մշակությամբ զբաղվողները ճարահատյալ աշնանացան ցորենի նմուշներ են ցուցադրում, ցածր բերքատվության պատճառով պետական աջակցություն կամ ինչպես իրենք են նշում՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու հույսով։

-Ինչպես վարվենք վերացա՞նք կատարենք, չնայած ֆինանսական միջոցները չեն ներում, կրկին անգամ սերմացու եւ դիզվառելիք ձեռք բերելու համար։
-Նախկինում գոնե պետությունը սերմացուի ու վառելիքի սուբսիդավորում էր իրականացնում, հիմա դա էլ չկա, երաշտն ու կարկուտն էլ մի կողմից։ Ինչպե՞ս ապրի հողի մշակը, երբ ցորեն է ցանում, որ ողջ տարին իր ընտանիքի հանապազօրյա հացը ապահովի։ Բնությունն էլ է երես թեքել գյուղացիներից, ահա նայեք, Հովհաննես Թումանյանի ասածով՝ «...մեր ապրուստն ի՞նչ է մի կտոր չոր հաց, էն էլ հրե հա, երկնքից կախված»։ Սու՛տ է, գյուղացին մնացել է մենակ իր դարդ ու ցավի հետ, հարգելի ղեկավարություն մի հատ մտեք գյուղերը ու  տեսեք ինչ չարքաշ կյանքով են ապրում Երեւանին բերք ու բարիք մատակարարող ձեր հայրենակիցները,-փոխանցում են հիասթափված մարդիկ։  

Հերմինե Մանուկյան