Իրանոֆոբիան ստեղծել են Իսրայելը և ԱՄՆ֊ն՝ արաբական աշխարհը քամելու համար

01/02/2020 12:57
Իրանոֆոբիան ստեղծել են Իսրայելը և ԱՄՆ֊ն՝ արաբական աշխարհը քամելու համար

Իրանոֆոբիան տարբերվում է մնացած ֆոբիաներից նրանով, որ նախ՝ այս ֆոբիան արհեստածին է և երկրորդ՝ ստեղծողի կողմից արհեստական է ստեղծվել՝ փող աշխատելու համար....
Ովքե՞ր են ստեղծել այս ֆոբիան. սա ստեղծել են Իսրայելը և ԱՄՆ֊ն։ Իսկ ի՞նչու են ստեղծել. ստեղծել են, որ կթեն արաբական աշխարհին։
Իհարկե պատմությունից հայտնի է, որ հրեաները գումար են հավաքել և ստեղծել Իսրայել պետությունը... հնարավոր է, որ պետության ստեղծման առաջին տարիներին էլ գումարներ են հավաքել, բայց մեզ հայտնի չէ, թե դրանից հետո ո՞նց են պահել Իսրայելը.... արդյո՞ք միշտ են հավաքել, կամ՝ արդյո՞ք այսօր գումար են հավաքում։
Իրանոֆոբիան ստեղծել են արաբական աշխարհին վախեցնելու և վերջիններիս բնական պաշարները թալանելու համար։
Հրեաները խայծ են գցում՝ վախի մթնոլորտ ստեղծելով արաբական աշխարհում՝ վայ ամաաան, էսա պարսիկները Ձեզ մորթելու են, արաբական երկրները՝ վախի ազդեցության տակ՝ տանիք են փնտրում ԱՄՆի թևի տակ՝ վերջիններիս զիջելով էժան նավթ.... ԱՄՆ-ն քամում է արաբական էժան նավթը, հետո տարեվերջին իբր ԱՄՆ բյուջեից մեծ գումարներ են հատկացնում Իսրայելին.... շրջապտույտը հասկանալի է չէ՞, որը շարունակվում է մինչ այսօր։
Միակ դեպքը եղել է 1980֊ին, երբ Սադամը հասկացել էր այս տրյուկը և չէր ցանկանում մուծվել։ Գլխին սարքեցին Իրան֊Իրաքյան պատերազմով, ոնց որ մեր գլխին 2016֊ը սարքվեց։
Հա՛մ Սադամի գլխին սարքեցին, հա՛մ անցան վերջինիս կողմը, հա՛մ Իրանի ուժերը ջլատեցին, հա՛մ արաբական աշխարհին վախի իրական դոզա տվեցին։
Հիմա մի հարց կուզեմ տալ այն մարդկանց, ովքեր կասկածի տակ կդնեն գրառման վերնագիրը և մինչ այս պահը գրածս յուրաքանչյուր տառը։
Իրան֊Իրաքյան պատերազմի ժամանակ, ամբողջ աշխարհը Իրաքի կողմից էր. ԽՍՀՄն էլ երկակի խաղ էր խաղում՝ մեկ նրա կողմից էր, մեկ սրան էր օգնում, մեկ սրա կողմից էր, բայց նրան էր օգնում։ Ինչևէ, եթե մի պահ մտածենք, որ ԽՍՀՄը Իրանի կողմից է եղել, դա 1988 թ֊ին, երբ ավարտվեց Իրան֊իրաքյան պատերազմը, ԱՄՆ ապագա քայլերի վրա ոչ մի էական ազդեցություն չէր կարող թողնել... թեև ԽՍՀՄը երկակի խաղ էր խաղում, բայց ընդունենք, որ Իրանի կողմից էր։
Հիմա՝ տեսե՛ք։ Ուղիղ ութ տարի Իրանը պատերազմում էր ըստ էության՝ աշխարհի հետ.... ճիշտ է՝ Իրաքի հետ էր պատերազմում, բայց աշխարհը կանգնած էր Իրաքի թիկունքին՝ զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա և այլն։
Ութ տարի պատերազմ, միլիոնավոր զոհեր, քանդված տնտեսություն, ուժասպառ երկիր և ութնամյա պատերազմի այլ հետևանքներ։ Այս ընթացքում քանդվում էր ԽՍՀՄը՝ Գորբաչով, պերեստրոյկա, ազգամիջյան բախումներ, պարտություն Աֆղանստանում և վերջապես՝ 1991թ֊ին ԽՍՀՄը փլուզվեց՝ սով, համաճարագ և այլն և ըստ էության փլուզված Իրանին ո՛չ մի թև ու թիկունք չուներ։ Ուժասպառ երկիր, որը կանգնած էր աշխարհի նոր տերերի՝ գերհզոր ԱՄՆ֊ի, Իսրայելի և Եվրոպայի առջև։
Հիմա հարցը՝
֊Ինչու՞ չվերացրեցին Իրանին։
Շատ սովորական հարց է. ամբողջ կյանքում ցանկացել են վերացնել, ստեղծվել է մի պահ, որ մնացել են իրենք՝ ԽՍՀՄի փլուզումից հետո ավելի հզորացած և միայնակ Իրանը, որը, ինչպես նշեցինք, հոգևարգի մեջ էր։
֊Բա ինչը՞ խանառեց, որ Իրանին չվերացրեցին... մնում էր մի հատ դաբիտ անեին։

Այ հենց սրա համար չարեցին, քանզի արաբների համար «բոբո» ձյաձյա է պետք։
Ճիշտ է՝ գուցե մտածեցին, որ երբ էլ լինի կգցեն, բայց իրենց հաշվարկներում խիստ սխալվեցին.... հաշվի չէին առել պարսիկների՝ իրենց հոգևոր արժեքներին նախանձելի նվիրվածությունը։

Բավական էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խոմեյնին հայտարարեր՝ մենք քառասուն տարում 18 միլիոնից պետք է դառնանք 80 միլիոն՝ յուրաքաչյուր ընտանիքում ծնունդ տալով չորս երեխայի, և պարսիկները, լսելով իրենց հոգևոր առաջնորդի խոսքը, դառնային 85 միլիոն ընդամենը երեսուն տարվա ընթացքում։
Հիմա՝ թեթև պատմական ակնարկից հետո գանք մեր օրեր։
֊Դուք չեք նկատե՞լ, որ Իրանի դեմ ամերիկյան ագրեսիան մշտական բնույթ չունի.... այդ ագրեսիան փուլային է և եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ չի պայքարում այն տարիներին, երբ ԱՄՆ֊ում տնտեսական կայուն վիճակ է, բայց երբ ԱՄՆ-ն թեթև տնտեսական խնդիրներ է ունենում՝ Իրանն սկսում է խանգարել ԱՄՆ-ին))))
Իրականությունը սա է. ԱՄՆ-ի սուպերտնտեսության մասին քարոզչությունն էլ է առասպել։ Շատ տնտեսագետներ գտնում են, որ ԱՄՆ-ն կայուն տնտեսություն, որպես այդպիսին, չունի՝ գյուղատնտեսությունը կաղում է, արտադրությունը գտնվում է ԱՄՆ սահմաններից դուրս, ձեռքի տակ ունի միայն տպած թուղթ և շնչում է ֆինանսաբանկային հզորությունների հաշվին, որի պատճառով երբեմն առաջանում են տնտեսական խնդիրներ, բայց ունի զենքի արտադրություն, որի վաճառքի հաշվին էլ փակում է իր տնտեսության անցքերը։ Բայց խաղաղ պայմաններում ո՞վ զենք կգնի։ Այ հենց սրա համար են պետք ժամանակ առ ժամանակ արհեստական ձևով սանձազերծվող պատերազմներ և իրանով ահաբեկում արաբական երկրներին, որի արդյունքում վախվորած և հարուստ արաբների վրա զենք է վաճառում....
Հիմա՝ այս գրառումը, աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների հետ համադրելով՝ Իրան֊ԱՄՆ բախում, Մեծ Բրիտանիայի դեսպանի ձերբակալություն Իրանում, բազմաթիվ պետությունների առաջնորդների հավաք Իսրայելում, բանակություններ, հայտարարություններ, լուրեր և այլն, կցանկանայի մի երկու բան ասել այն մարդկանց, ովքեր ուրախ են, որ ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, որ Իրանը կարող է կործանվել և երազում են տեսնել Իրանին կործանված....
֊Սրանց նման մարդկանց, ովքեր ապրում են առանց մի թերթ կարդալու, առանց մի ընկերոջ հետ զրուցելու, առանց մի քիչ մտածելու, առանց տարբեր գործընթացներին մի քիչ հետևելու, այլ նստած համակարգչի դիմաց անկապ Իրանին են հայհոյում, հետո խոսում ազգայնականությունից, հետո՝ արդեն փողի դիմաց հայհոյում Իրանին, հետո՝ կրկին ազգայնականությունից փիլիսոփայում և սրան֊նրան էլ խորհուրդներ տալիս քաղաքագիտությունից և նացիոնալիզմից։
Ես սրանց նման մարդկանց ուղղակի խղճում եմ ... ծնվել են պատահական և մեռնելու են «թարմ՝ յուղը վրան ուղեղով» և սրանց՝ Իրանի վերացման երազանքները կրկին չեն իրականացվելու. եթե Խոմեյնու մի հորդորով 18 միլիոնը դարձել է 85 միլիոն, ապա Իրանի այսօրվա հոգևոր առաջնորդ Խոմեյնի հորդորով դառնալու են 160 միլիոն.. այդպիսի հրահանգ, օր ու ժամ է նշել Խոմեյնին։
Հիմա մեր ապագայի հետ կապված մի քանի բան։
Ուրեմն լսե՛ք. անկախ նրանից, որ Իրան֊Ամն ռազմական բախման արդյունքում Ռուսաստանը շահեց՝ նավթի գները բարձրացան և այլն, բայց միևնուն է, Իսրայելում Պուտինը խաղաղության կոչ արեց և հասկացնել տվեց, որ պետք է առաջիկայում խաղաղություն ապահովել, քանզի պատերազմները քայքայում են երկրի տնտեսությունները....
Իհարկե, Պուտինը լավ է հասկանում, որ Ռուսաստանի տնտեսությունը կործանման եզրին է, իսկ Չինաստանի տնտեսությունն էլ գուցե կործանվի, եթե Մետաքսի ճանապարհը իրականություն չդառնա...
Ադրբեջանն իր հերթին հայտարարել է, որ առաջիկայում, եթե իրենց հնարավորությունները չներեն, ապա իրենք իրենց նավթագազային պաշարները կարտահանեն Ռուսաստանի խողովակներով.... սա մոտավորապես հայտարարություն է, որ իրենք Ռուսաստանի տնօրինմանն են նվիրում իրենց նավթագազային պաշարները.....
Այսպիսով՝ Ադրբեջանի ռեսուրսներն անցնում են ռուսներին, Իրանի ռեսուրսներն այս պահին, էմբարգոյի պայմաններում, էլի գաղտնի ձևով ռուսների միջոցով են դուրս գալիս։

Ղազախստանը ուղղակի կախված է Ռուսաստանից և կանի այն, ինչ կթելադրեն Կրեմլից.... մի անգամ արդեն նշել եմ, որ հինգ րոպե է հարկավոր, որպեսզի Ղազախստանի ուղիղ կեսը՝ հյուսիս֊արևելյան հատվածը միանա Ռուսաստանին՝ արդարացիորեն կմիանա։
Այստեղ մնաց Թուրքմենիան, որը փրկության հուսով «Նաբուկոյի» խաղեր էր տալիս Անգլիայի հետ, բայց ռուսներն անգլիացիների քթի տակից խաղը տարան ու, թեև, գուցե ինքն սկսեց տարածաշրջանային այս խաղը, բայց տանուլ տվեց։ Հիմա՝ այսպիսի իրավիճակում Թուրքմենիան շատ խելոք իր ռեսուրսները կհանձնի Ռուսաստանի տնօրինմանը։ Փաստորեն ԵԱՏՄ կոչեցյալում նավթագազային պաշարները կլինեն կախված Կրեմլից և այս հանգամանքը Ռուսաստանին կդարձնի ԵԱՏՄի գլխավոր խաղացողը՝ անցնելով նաև Չինաստանին։

Ստեղծվում է սովետանման մի պատկեր, որտեղ կրկին անդամները ուղղակի կախված են դառնում Կրեմլից, այդ թվում՝ անկախ և գերհզոր Չինաստանը։
Մեր պահով՝ եթե Ռուսաստանը Թուրքիայով գազ է տանում՝ ախպերություն, Ադրբեջանն էլ իր ռեսուրսները հանձնում է Կրեմլին, ապա հանուն ինչի՞ Կրեմլը պետք է ախպեր չլինի թուրքերին, նամանավանդ, որ խաղաղություն էլ պետք է ԵԱՏՄին, որի գարանտն էլ դառնում է Կրեմլը։
Քաղաքական այսպիսի ռասկլադում, տարածաշրջանում մեզանից հեռու պատերազմները, հզորների կոնֆլիկտները, ինչպիսին էր Իրան֊ԱՄՆ կոնֆլիկտը, մեզ, որ ունենք տարածքային խնդիրներ, ՕԴ ՈՒ ՋՐԻ պես էր պետք, ավելին՝ պետք էր, որ Իրանը չպարտվի և տարածաշրջանում անընդհատ ՀԶՈՐ ԳՈՐԾՈՆ մնա....
Քաղաքական այսպիսի ռասկլադում, Իրանը, հնարավոր է Ռուսաստանից կախման մեջ չընկնելու, իր տնտեսական անկախությունը պահպանելու ակնկալիքով արդարացված այլընտրանքային փնտրտուքներ էլ ունենա... 
Դե հիմա գնացեք ու մտածե՜ք, թե ի՞նչ կարող է մեզ սպասվել իկրաշոույով(((
Արմեն Արգինյան 01.02. 2020