Հրատապ. Գրիպի պատվաստանյութի անվան տակ «Գարդասի՞լ» են պատվաստում

30/01/2020 14:00
Հրատապ. Գրիպի պատվաստանյութի անվան տակ «Գարդասի՞լ» են պատվաստում

Այս գրառման անհրաժեշտությունն առաջացավ, երբ «նավակ ճոճող» ստատուսշչիկ Վիլենին նշանակեցին դեղագործական և բժշկական տեխնոլոգիաների ՓԲԸ տնօրեն:

Մտածում եմ, որ ճիշտ ժամանակն է և, թերևս, Վիլենի համար քննություն էլ կլինի։

Մի ամիս առաջ հղի կնոջս տարա պոլիկլինիկա՝ հերթական ստուգման, որտեղ առաջարկեցին գրիպի դեմ ինչ-որ դեղ սրսկել։
Անկեղծ ասած՝ առաջարկությունը վատը չէր. կասկածելին այն էր, թե ի՞նչ են սրսկելու.... այնպես էլ շահագրգռված համոզում էին՝ Գերմանիայում արդեն վաղուց կիրառվում է այս պրակտիկան և այլն, բայց սրանք մոռացել էին, որ նախորդ երկու տարիներին էլ էինք մենք այցելել իրենց, բայց նման բան չէին առաջարկել և հարցին՝ բա ինչու՞ անցյալ տարիներին չէիք առաջարկում, անակնկալի գալով պատասխանեցին՝ այս տարվանից ենք սկսել և շարունակվելու է։
Իհարկե, չթողեցի սրսկեն, բայց մեջս կասկած էր ընկել, որ մի բան այն չէ։
Շատ պոլիկլինիկաներում պտտվեցի, նույնիսկ ծանոթ գինեկոլոգներ էլ գտա, բայց ոչ ոք նորմալ բան չասեց, բայց պոլիկլինիկաներից մեկի գինեկոլոգներից մեկն, այնուամենայնիվ, համաձայնվեց խոսել և պատմել ճշմարտությունը.
«Անցյալ տարվա վերջում և այս տարվա սկզբում ՀՀ է ներմուծվել շատ մեծ քանակությամբ հակաբեղմնավորիչ (հաբեր) և գարդասիլ։
Հիմա Առողջապահության Նախարարության հրահանգիչները պրոֆիլակտիկ աշխատանքներ են տանում, որպեսզի ամեն կերպ սրսկումներն արվեն, նույնիսկ՝ հղիներին։ Եվ հիմա պոլիկլինիկաների բուժանձնակազմերը, մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում ստիպված են սրսկումներն անել այլ անվան և հաճախ իբրև ինչ-որ վակցինայի անվան տակ:
Իհարկե կարող եք ինձ չհավատալ, բայց հիշեք՝ ինչպես միշտ վերջում ես ճիշտ եմ լինում:

Արմեն Արգինյան