Բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը (Տեսանյութ)

28/01/2020 16:13
Բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը (Տեսանյութ)

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը: 
Բերման ենթարկվածների թվում են նաև Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել նաև Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը: 
 Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել նրա հեռախոսին հասանելիություն ունենալու նպատակով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ձեռքից հեռախոսը վերցնելու, ճնշելու, վախեցնելու անգամ՝ ուժ կիրառելու նպատակով: Իմ ունեցած տեղեկություններով՝ այս ողջ բերման ենթարկելու գործընթացները մեկ նպատակ են հետապնդում՝ տիրանալ հեռախոսներին, ստանալ հասանելություն անձնական նամակագրություններին և ներբեռնել մեջը ծրագրեր: Սա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով է տեղի ունեցել», - ասաց Սամսոնյանը: