Չհարկվող եկամուտ՝ գյուղացու հաշվին

28/01/2020 14:43
Չհարկվող եկամուտ՝ գյուղացու հաշվին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանում, գարեջրի մնացորդ համարվող սոլթը, որպես անասնակեր վաճառում են գյուղացուն՝ 200 լիտրը 3 հազար դրամով:
Ըստ գործարանի մեր աղբյուրի, օրական վաճառվում է 10 տոննայից ավելի, օրական 150 հազար դրամ ապահովելով քաղաքապետի բիզնեսին: Չհարկվող այս եկամուտը դիզվում է Բալասանյանի ունեցվածքին, իսկ սա դեռ թաթիկը մեկնում է համայնքային բյուջեին ու գյուղացու գրպանին:

Հ.Գ. Նշենք, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, անասնապահությամբ զբաղվող գյուղացիները բազմաթիվ անգամներ խնդրանքով դիմել են գործարանի ղեկավարությանը՝ նվազեցնել սոլթի վճարը, սակայն պատասխանել են, որ «տերերն անդրդվելի են»:

Կ. Կարապետյան