Ճատրակի արքան ցայտնոտի ժամին

28/01/2020 13:48
Ճատրակի արքան ցայտնոտի ժամին

Ճատրակի արքան ցայտնոտի ժամին,
Շուրջը բոլորեց յուր ծառաներին։


Մի քանի նավակ ուներ, Փղիկ՝ պատանի,
Մին էլ մի զավզակ զինվոր արքունի։


Վտանգի պահին՝ ցուգցվանգին հաշտ,
Մի վերջին հույսով քաշվեց H4 դաշտ։


Առջևի գոտին փակեց ծակ նավակներով,
Թիկունքն ամրացրեց հարբած փղերով։


Երբ վտանգն անցավ՝ փորձեց քայլ անի՝
Բռնելով կնճիթից փղի պատանի,
Մին էլ աչքն ընկավ, որ զավզակն արքունի,
Թողել է իրեն՝ շարժվելով առաջ, դարձել թշնամի։


Հու՜յ հարայ զավզակ, հապա հետ արի՜։
Առ հա՝ հետ կգա գլուխը կախած ինչպես վայրենի։


Քայլել՝ հասել է d7 դաշտ և խոսքով փչանի,
Կես քայլ է մնում՝ կարգվի թագուհի։


Արմեն ԱՐգինյան