Սկանդալային Գարիկը պատրաստվում է հերթական անգամ օրենքը շրջանցել

28/01/2020 13:39
Սկանդալային Գարիկը պատրաստվում է հերթական անգամ օրենքը շրջանցել

Վաղը Արարատի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի համար մրցույթի վերջնական օրն է:
 Ըստ մարզի մեր աղբյուրների, մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ծանր հրետանին է հանել՝ ՏԻՄ վարչության ԺՊ, մարզպետարանում իր ուղեղը համարվող Արթուր Մկրտչյանին եւ իր մտերմուհի՝  «մորքուրի հարսիկ» Լիլիթ Միրզախանյանին:
Ըստ մեր աղբյուրի, Արթուր Մկրտչյանի թեկնածությունն առաջադրված է ծայրահեղ դեպքում, եթե Լիլիթ Միրզախանյանն այս անգամ էլ տապալի քննությունը, գոնե նրան անցկացնելու համար:
Տեղեկացնենք, որ բացի այս երկուսից, իր թեկնածությունն է առաջադրել նաեւ սոցիալական ապահովության բաժնի պետ Նունե Մարտիկյանը: 
Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին կայացած մրցույթը չեղարկվեց, քանի որ Լիլիթ Միրզախանյանը, անգամ հարցաշարի պատասխանները ձեռքի տակ ունենալով, չէր կարողացել պատրաստվել ու անցնել մրցույթը:

Մեր ունեցած տեղեկություններով, Գարիկ Սարգսյանը այս անգամ ոչնչի առաջ չի կանգնելու եւ ձգտելու է վաղվա մրցույթին անցկացնել իր ֆավորիտներից մեկին:

Հ.Գ. Ի դեպ, ԶՈՒ պարտադիր ծառայությունից բժշկական կեղծ տեղեկանքներով խուսափած, Արթուր Մկրտչյանի անձին կանդրադառնանք մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո: