Քայլածների հովանավորյալները սկսել են կաշառքների չափերից խոսել

27/01/2020 18:38
Քայլածների հովանավորյալները սկսել են կաշառքների չափերից խոսել

Երեւանի թիվ 75 դպրոցում լուրջ սկանդալ է հասունանում:

Բանից պարզվում է, որ մի քանի ամիս շարունակ 10-ամյա աղջկան՝ Անգելինային հոգեբույժների դուռը հասցրած ոմն ինքնահռչակ Աննա Արամյան, ով 2019 թվականին՝ քայլոների օրոք, ընդունվել աշխատանքի՝ իբրեւ մաթեմատիկայի ուսուցչուհի եւ վայելում է Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը:

Նախ, ըստ հավաստի տեղեկությունների, ուսուցչի անունը պախարակող Արամյանը, ով ընդամենը մի քանի ամիս է հասցրել աշխատել այս դպրոցում, հասցրել է արժանանալ աշակերտների ու բազում ծնողների հակակրանքին ու դժգոհությանը:
Ի դեպ, այս մոլագարը հասցրել է այս մի քանի ամիսների ընթացքում բացի բարոհայագեբանական բռնություններից՝ ֆիզիկական բռնություն գործադրել աշակերտների վրա՝ հարվածելով աշակերտներից մի քանիսի գլխին՝ ձեռքով, ցուցափայտով, ինչով որ հնարավոր է եղել:
Իսկ պատճառները, թե ինչո՞ւ է այս թոկից փախածը շարունակում դեռ գործ ունենալ մատաղ սերնդի հետ, մի քանիսն են։

Նախ եւ առաջ սրան հովանավորում է Նիկոլի թավշյա ռազմական ոստիկանությունը, երկրորդ՝ դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանը, ով 2018-ից անցել է թավշիստների ճամբար, 2019 թվականին ուսուցիչ է կարգել Արամյանին, ով ըստ իր երկրում՝ Աշտարակում տարածված լուրերի՝ զարմանալի զուգադիպությամբ ֆինանսական ճողքվածքի մեջ է ընկել:
Ասում են այդ ժամանակահատվածում՝ Արամյանն իր նեղ շրջապատին՝ մոտ 4 հազար դոլարի նեղություն է տվել…..
Իսկ այս օրերին, երբ պոտենցիալ հոգեբուժարանի այցելուն, 10-ամյա աղջկան հասցրել է հոգեբույժի դուռը, եւ երբ արդեն աղմուկն այս դեպքի շուրջ մեծացել է, խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ դպրոցի տնօրեն Սուրմալյանը դժգոհել է, որ ստիպված է լինելու քաղաքապետարանի հոգսն էլ ինքը քաշել….
Ի դեպ, կա նաեւ ձայնագրություն, թե ինչ է տեղի ունեցել քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում, այս գլուխկոտրուկը լուծելու ճանապարհին, եւ թերեւս հայտնի է պատճառը, թե ինչու է վարչության պետ Ստեփանյան Աննան թեւերը գցել՝ դպրոցի “սվոյ” կադր Նարինե Սուրմալյանի ու նրա կլիենտ՝ Աննա Արամյանի վրա :
Նշենք, նաեւ, որ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումներից մեկից հետո, Արամյանը Աշտարակի հյուրատներից մեկում դուրս է տվել, որ Աննայի բերանն էլ փակեցինք:

Ասելով, որ եթե պետք եղավ՝ մի բան էլ դդումին կանի: Սա է թավշյա քայլիստների լկտիությանը սահմանը. Սրանք սրբություն չունեն:

Մ.Անտոնյան