Բնակիչներն իրենց խաբված են զգում

26/01/2020 22:54
Բնակիչներն իրենց խաբված են զգում

Անի միասնական համայնքների բնակիչները դժգոհում են՝ քաղաքի համայնքապետարանը տեւական ժամանակ է ինչ բնականոն հունով չի աշխատում, քաղաքապետարանի դռները փակ են, թույլ չեն տալիս տեղական իշխանությունները աշխատեն։
- Խաբին ժողովրդին, համայնքներ միավորեցին, հիմա էլ մեր Անի համայնքապետարանը չի աշխատում, օրական մի տեղ են աշխատում թափառականի պես, մեր ցածի գյուղերից քանի կիլոմետր գալիս են մարդիկ, որ համայնքի ղեկավարի կամ աշխատողի հետ իրենց հարցերը կարգավորեն, բայց մարդ չկա, կաբինետ չկա։ Մի օր էս գյուղի, մի օր են գյուղի համայնքապետարանում, երաժշտական դպրոցում ու եսիմ ուր են աշխատում, այ ընտենց թափառական ապրում ենք։ Ինչի՞ եք թողնում էդ երեք մարդիկ համայնքապետարանի դռները փակեն, ոչ տառ են ճանաչում, ոչ կարան իրենց անունը գրեն։ Էսի եղավ ի՞նչ, ոչ էլ գումարում, հանում գիտեն, ամբողջ համայնքի վիզը զարգել են։ Մի գործի համար կիլոմետրեր ենք կտրում անցնում, որ աշխատողներին կամ համայնքի ղեկավարին հանդիպենք, ո՞ր իրավունքով, ուր է գրված նման օրենք չենք կարդացել։ Քաղաքապետարանը շրջափակման մեջ է, բայց հանելուկային ձեւով աշխատում են, որ բնակավայր մտնեք կտեսնեք, որ գործեր են արվում, մարդ ճիշտը պետք է խոսի, խղճով խոսի։ Հիմա էլ պատճառաբանում են, թե քաղաքապետի թիմը լավը չի, հետո ուրիշ բան կմոգոնեն,-տեղեկացնում են Սառնաղբյուրի, Ձորակապի եւ հարեւան բնակավայրերի բնակիչները։